Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Զարմանալու կարիք չկա, կիվին ամենևին էլ քմահաճ չէ, և այն կարելի է աճեցնել անգամ սովորական տան պայմաններում: Կիվին ցանելու համար ամենալավ ժամանակը մարտից մայիս ընկած ժամանակահատվածն է:
Ընտրեք հասուն պտուղներ, որ լինեն փափուկ, հարթ: Պտուղը լվանալ և բաժանել մի քանի մասի: Միջուկը խնամքով տրորել, ստացված շիլան լցնել տաք ջրով բաժակի մեջ, խառնել և թողնել որոշ ժամանակ. Այնուհետև մի քանի անգամ լվանալ, կորիզները կսկսեն լողալ մակերևույթին: Սերմերը դնել անձեռոցիկի վրա և թողնել 2 –ից 4 ժամ, որպեսզի լավ չորանան: Հարթ ափսեի վրա բամբակ կամ գործվածք տարածել և վրան շարել կորիզները: Ավելացնել քիչ քանակությամբ տաք ջուր: Բամբակը պետք է ներծծի ջուրը:
Կորիզների վրա պոլիէթիլենային թաղանթ փռել և դնել տաք արևոտ տեղում: Գիշերը թաղանթը վերցնել կորիզների վրայից: Առավոտյան լցնել անհրաժեշտ քանակությամբ ջուր: 7-10 օր անց կիվիի սերմերը կծլեն: Ցանելու համար անհրաժեշտ է վերցնել սենյակային բույսերի համար նախատեսված ծաղկաման: Լավ կլինի պատրաստի հող գնել ՝ նախատեսված տրոպիկական լիանաների համար: Երկու ժամ պահել ջրային գոլորշու վրա:
5-10 մմ խորության վրա դնել 2-3 կորիզ, թեթևակի ծածկել հողով, ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և ամուր փակել թաղանթով: Դնել տաք արևոտ տեղում և 3-6 օր անց առաջին ծիլերը կհայտնվեն: Ջրել չափավոր և ոչ ծորակի ջրով: Ձմռանը ջրել ամիսը 2-3 անգամ: Վեգետացիայի շրջանում ՝ շաբաթը 2 անգամ: Շոգ եղանակին պտուղները ցողել ջրով:
Սերմերից տնկած կիվին բարենպաստ պայմաններում ծաղկում և բերք է տաիս երրորդ կամ չորրորդ տարում: