Փքվածություն ստամոքսում. ինչպես վերացնել


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




3 խորհուրդ, թե ինչպես ձերբազատվել ստամոքսի փքվածության զգացողությունից։

Հարթ որովայն ունենալու և ստամոքսի փքվածության զգացումից ձերբազատվելու համար Healthy food team-ը խորհուրդ է տալիս հետևել այս 3 կանոնին:

Նվազեցնել աղի օգտագործումը

Աղը կարևոր ու անհրաժեշտ համեմունք է ցանկացած խոհանոցում, սակայն չափից ավելի աղի օգտագործումը հանգեցնում է ջրի անհամաչափ կուտակմանն օրգանիզմում, ինչի արդյունքում փքվածության զգացողություն է առաջանում: Դրան է բերում նաև վերամշակված, արագ և սառը սննդի ընդունումը:

Ավելի շատ ջուր ըմպել

Ավելի շատ ջուր օգտագործելով` կարելի է լիցքաթափել այն հեղուկը, որը կուտակվում է որովայնում և ստիպում ստամոքսին փքվել: Անհրաժեշտ է ջուր ըմպել ըստ մարմնի քաշի:

Դադարեք մաստակ ծամելը

Մաստակ ծամելիս օդի որոշակի ծավալ եք կուլ տալիս, որը գնում է ստամոքս և փքվածություն առաջացնում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․