YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Տարեցտարի սուրճ օգտագործող մարդկանց թիվը մեծանում է: Հայտնի է, որ չափավոր օգտագործումը թարմացնում է և օգտակար է օրգանիզմի համար, սակայն կան նշաններ, որոնք վկայում են, որ չափից շատ է օգտագործվում կոֆեին:
Եթե հերթական մեկ բաժակ սուրճից հետո սրտխփոցներ, գլխացավեր են առաջանում, նշանակում է՝ պետք է նվազեցնել կամ առհասարակ հրաժարվել սուրճից:
Սուրճը նաև միզամուղ է, և այն կարող է հանգեցնել ջրազրկման ու բերանում անընդհատ չորության զգացողության: Այս նշանների դեպքում պետք է նվազեցնել քանակը և հասցնել օրական 1-2 բաժակի:
Եթե սուրճը խմելուց հետո ձեր քունը տանում է, սա նույնպես նշան է, որ պետք է նվազեցնել սուրճի քանակը:
Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան քաղցած վիճակում սուրճ չխմել, որպեսզի այրոցներ և խոց չառաջանան: