YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ականջի վարակների հարուցիչ կարող են լինել մանրէները կամ միջին ականջի վիրուսները։ Ականջի վարակների հիմնական նշաններն են ականջացավը, քնի հետ կապված բարդությունները, գլխացավը, լսողության վատթարացումը, բարձր ջերմությունը և այլն։
Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում ականջի բուժման հինգ լավագույն միջոցներ.
Աղ
Մեկ բաժակ աղ տաքացրեք թավայի մեջ՝ ցածր կրակի վրա, կարող եք նաև միկրոալիքային վառարանում տաքացնել։ Տաք աղը լցրեք կտորի վրա և կապեք։ Երբ այն մի քիչ կսառչի, դրեք կտորը հիվանդ ականջի վրա և թողեք 5-10 րոպե։ Այս գործողությունը կրկնեք ամեն օր մի քանի անգամ։ Ջերմությունը կօգնի հանել ականջի հեղուկը և այտուցն ու ցավը։ Աղի փոխարեն կարելի է նաև բրինձ անել։
Սխտոր
Սխտորի յուղ պատրաստեք՝ խառնելով երկու պճեղ սխտորը երկու ճաշի գդալ թահինի կամ մանանեխի յուղի մեջ, մինչև որ այն մուգ գույն կստանա։ Սառեցրեք լուծույթը։ Սառելուց հետո երկուսից չորս կաթիլ կաթացրեք ականջի մեջ։
Ռեհան
Մանրացրեք ռեհանի չորս–հինգ թարմ տերև և հանեք հյութը։ Ռեհանի հյութը դրեք ականջի շուրջը կամ ականջի վրա, սակայն զգույշ եղեք, որ ականջի մեջ այն չանցնի։
Խնձորի քացախ
Խառնեք խնձորի քացախը նույն քանակությամբ ջրի կամ սպիրտի հետ։ Թրջեք բամբակի տամպոնը լուծույթի մեջ, դրեք ականջի մեջ և թողեք մոտ հինգ րոպե։ Հանեք բամբակի տամպոնը և պառկեք հակառակ ուղղությամբ, որպեսզի հեղուկը դուրս գա ականջի միջից։
Զեյթունի ձեթ
Մի քիչ տաքացրեք զեյթունի ձեթը։ Մի քանի կաթիլ կաթացրեք հիվանդ ականջի մեջ։ Ձեթը կփափկեցնի ծծումբը։ Հեռացրեք վարակված ծծումբը ականջի փայտիկներով։ Զգույշ եղեք, շատ խորը փայտիկը չտանեք, որպեսզի չվնասեք թմբկաթաղանթը։