Ինչ անել, եթե առավոտյան բերանում տհաճ համի զգացողություն եք ունենում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Պատահում է, որ մենք քնելուց առաջ շատ ենք սնվում և վատ մարսած սննդի հետևանքով կարող է բերանում տհաճ հոտ առաջանալ:

Իսկ ինչ է նշանակում, եթե տհաճ հոտ հաճախակի եք զգում, իսկ դուք էլ նորմալ եք սնվում: Այդ ժամանակ պետք է տեսնել՝ կան արդյոք ախտանիշներ, որոնք բերում են դրան: Օրինակ, անընդհատ առաջացող քաղցր համը վկայում է շաքարի մակարդակի բարձրացման մասին և կարող է դիաբետի վաղ ախտանիշ հանդիսանալ:

Դառը համ

Դա վկայում է, որ լյարդը չի կարողանում հաղթահարել և հնարավոր է խոլեցիստիտ: Հնարավոր են խնդիրներ նաև լեղիի հետ: Այս դեպքում պետք է որքան հնարավոր է շատ ջուր խմել, սննդակարգից վերացնել յուղոտ, տապակած, աղի և պահածոյացված սնունդը:

Աղի համ

Այս համը կանցնի, եթե դուք օրական երկու լիտր ջուր խմեք: Այս զգացումը հայտնի է ալկոհոլի սիրահարներին: Հատկապես նման համ առաջանում է գինի և գարեջուր շատ խմելուց հետո:

Քաղցր համ

Հատկապես առավոտյան այս համի զգացումը լավ նշան չէ: Դա նշանակում է, որ արյան մեջ բարձր է շաքարի քանակությունը: Շաքարային դիաբետով հիվանդանալ կարող եք ամեն վայրկյան: Պետք է դիմել բժշկի :

Թթու համ

Սա վկայում է ստամոքսի թթվայնության մասին: Յուղոտ, կծու և քաղցր սննդից ազատվելը կօգնի այս հարցում:

Եթե տարբեր մրգեր ուտելուց հետո ձեր բերանում տհաճ զգացողություն եք ունենում, ապա սոդայով ողողում է պետք անել:

Ծխելը պատճառ է ատամնաբույժի առավել հաճախ այցելելու համար: Եթե դուք ծխում եք, դրանից ևս կարող է տհաճ համ առաջանալ:

Պետք է մանրակրկիտ հետևել առողջությանը, որպեսզի հետո լրջորեն չհիվանդանաք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․