YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
#1 Ինքնավստահ եք, մարդ, ով սովոր չէ կասկածել որոշումներ կայացնելիս: Լավատեսությամբ, նախաձեռնողականությամբ ու վստահությամբ եք կատարում ձեր առջև դրված առաջադրանքները: Համառ աշխատանքը հարգանք է առաջացնում ձեր հանդեպ, ոչ ոքի թույլ չեք տա ղեկավարել ձեզ:
#2 Ինտուիցիայի (ներըմբռնում) և ուշադրության շնորհիվ ձեզ գրեթե հնարավոր չէ խաբել: Որոշումներ կայացնում եք սրտի, ոչ թե մտքի թելադրանքով: Հաճախ այդ որոշումներն իրավացի են, թեև կարող են հակասել տրամաբանությանը:
#3 Ռացիոնալ եք, վերջնական որոշում կայացնելիս վերլուծության եք ենթարկում ամենափոքր մանրուքները: Երկար ժամանակ եք ծախսում այս ամենի վրա, բայց գրեթե միշտ ձեր որոշումը ճիշտ է:
#4 Այնքան էլ հավակնոտ չեք, բայց լավ գիտեք ձեր հնարավորություններն ու կարողությունները: Կարիք չունեք մրցակցելու ոչ ոքի հետ, քանի որ ամեն օր ձգտում եք գերազանցել ինքներդ ձեզ: Դեմ չեք մարտահրավերներ ընդունել, բայց պատրաստ չեք դուրս գալ հարմարավետության սահմաններից՝ նպատակին հասնելու համար: