Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այսօր, շատերի մոտ, նստակյաց կենսակերպի հետևանքով առաջացել են ողնաշարի հետ կապված խնդիրներ: Դեռևս 10 տարի առաջ, ճապոնացի հայտնի բժիշկ Ֆուկուցուդզին մշակել էր մի շատ պարզ մեթոդ, համաձայն որի, օրական ընդամենը 5 րոպե մարզվելու արդյունքում, հնարավոր է կարգավորել մարմնի կեցվածքը, ազատվել կախված փորից, իրանը դարձնել համեմատաբար բարակ, իսկ մեջքը՝ ուղիղ:
1. Սրբիչից պատրաստեք 40 սմ-ից ոչ պակաս երկարությամբ ու 7-ից 10 սմ հաստությամբ գլան, կապեք այն այնպես, որպեսզի չբացվի:
2. Նստեք չոր հորիզոնական մակերևույթի վրա(փափուկ անկողինը հարմար չէ, ցանկալի է, որ լինի թախտ, մերսման սեղան, կամ հատակի վրա ֆիտնեսի համար նախատեսված գորգ) և փաթաթած գլանը դրեք ձեր ետևում:
3. Շատ հանգիստ պառկեք մեջքի վրա, ձեռքերով պահեք գլանը այնպես, որ այն լինի մեջքի տակ՝ պորտին հավասար դիրքում: Սա շատ կարևոր է:
4. Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ և ոտնաթաթերը «ծուռթաթի» պես իրար այնպես միացրեք, որ բութ մատները իրար կպչեն, իսկ կրունկները իրարից 20-ից 25 սմ հեռավորության վրա լինեն:
5. Ուղիղ պարզած ձեռքերը տարեք գլխի հետև` ափերով դեպի ներքև և միմյանց միացրեք ճկույթները:
6. Ուշադիր հետևեք, որ ոտքի բութ մատներն ու ձեռքի ճկույթները իրար դիպչեն:
7. Նման դիրքում մնացեք 5 րոպե:Կանգնեք զգուշորեն, քանի որ վարժության ընթացքում հոդերն ու ոսկորները տեղաշարժվում են: Եթե ամեն ինչ ճիշտ կատարեք, կզգաք թե ինչպես է ձեր ողնաշարը ընդունում բնական դիրք և ուղղվում: Որովայնը կսկսի աստիճանաբար ձգվել, իսկ ներքին օրգանները «կգտնեն»իրենց համար առավել բարենպաստ դիրքը: Սկզբնական շրջանում բավականին դժվար է դիմանալ 5 րոպե, այդ պատճառով կարող եք սկսել 2 կամ 3 րոպեից: Արդյունքը նկատելի կլինի արդեն մեկ ամիս հետո: Այս մեթոդի կիրառման հետևանքով կարող եք ձեռք բերել ուղիղ մեջք: