Ահա թե ինչ կլինի մեր օրգանիզմի հետ, եթե ուտենք ձուն հում վիճակում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ձուն շատ սնուցող և օգտակար սնունդ է։

Գիտե՞ք արդյոք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ուտել ձուն հում վիճակում։ Նրանց խոսքով՝ հում ձվի օգտագործումն ունի շատ առավելություններ, որոնք էլ փոխանցվում են օրգանիզմին։

Փաստ է, որ սննդի պատրաստումը բերում է մի քանի օգտակար նյութերի վերացմանը, որոնք չեն կորչում հում մթերքի դեպքում։ Նույն բանն էլ կատարվում է ձվի դեպքում:

Մասնագետներն ասում են, որ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է բերել նրան, որ ձվի մեջ օգտակար վիտամինները և հանքանյութերը հասանելի չեն լինի մեր մարմնին։

Ինչքան երկար եք պատրաստում ձուն, այդքան ավելի շատ օգտակար նյութեր են վերանում դրա կազմից։ Սակայն մասնագետներն ավելացնում են, որ ձվի մեջ կան նաև մի քանի սնուցող նյութեր, որոնք կարող են լինել ավելի քիչ արդյունավետ, եթե չեփվեն տաք ջերմաստիճանում։

Ի"նչ է տեղի ունենում օրգանիզմում հում և եփված ձու ուտելու ժամանակ։

Դրական կողմեր

Դուք ստանում եք ավելի շատ վիտամին D

Հետազոտություններն ասում են, որ հում ձուն պարունակում է 36% ավելի շատ վիտամին D, որն անհրաժեշտ է օստեոպորոզի, սրտային հիվանդությունների, ճարպակալման և դեպրեսիայի հավանականությունը նվազեցնելու համար։

Դուք կարող եք ստանալ մեծ առավելություններ՝ ուտելով հում ձու, եթե չեք ստանում բավարար արևի ճառագայթներ, որոնք համարվում են վիտամին D-ի հրաշալի աղբյուրներ։

Այն ձեզ կտա ավելի շատ օմեգա-3

Այն անհրաժեշտ է հոդերի ցավի և բորբոքումների դեմ պայքարելու համար։ Նվազեցնում է վատ խոլեստերինը, ինչպես նաև պայքարում է անհանգստության և դեպրեսիայի դեմ։

Ձեր աչքերը կմնան առողջ

Ձվի մեջ հայտնաբերված 2 հակաօքսիդանտները՝ լյուտեինը և զեակսանտինը, պաշտպանում են աչքերը ծերանալուց և պահպանում են լավ տեսողությունը։ Ինչպես ցանկացած այլ հակաօքսիդանտ, բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ինչպես լյուտեինը, այնպես էլ զեակսանտինը։

Առկա է բիոտին

Մասնագետների խոսքով՝ բիոտինը B խմբի վիտամին է, որը կարևոր է օրգանիզմում կատարվող շատ գործընթացների համար։ Բիոտինն օգնում է ակտիվացնել ձեր մարմինը և կարգավորել նյութափոխանակությունը։

Դուք կարող եք ստանալ ավելի շատ խոլին

Այդ օգտակար նյութը պատկանում է B խմբի վիտամիններին և ունի շատ առավելություններ առողջության համար։ Այն կարգավորում է մկանների շարժը, լյարդի գործառույթները, ուղեղի զարգացումը, տրամադրության կայունացումը և նորմալ նյութափոխանակությունը։ Անբավարար խոլինը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող է մեծացնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։

Բացասական կողմեր

Ավելի քիչ սպիտակուց է գնում դեպի օրգանիզմ

Գաղտնիք չէ, որ ձուն հարուստ է բարձրորակ սպիտակուցներով։ Իրականում այն մատակարարում է բոլոր 9 ամինաթթուները, որոնք մեր մարմինը չի կարող ինքնուրույն արտադրել: Սակայն, համաձայն գիտական հետազոտությունների, սպիտակուցների թիվը նվազում է, երբ ուտում եք ձուն հում վիճակում։ Սպիտակուցների 90%-ը հասնում է օրգանիզմ, եթե այն եփված է, իսկ հում վիճակում՝ ընդամենը 50%-ը։

Կարող են վարակված լինել բակտերիաներով

Բարձր ջերմաստիճանն օգնում է սպանել միկրոբները, և հենց այդ պատճառով էլ ձուն եփելով՝ մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ բակտերիաներից։ Հենց այդ պատճառով էլ շատերը ձուն չեն օգտագործում հում վիճակում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․