Ծիտրոն՝ հզոր խոտաբույս, որը լավացնում է արյան շրջանառությունը, օգտակար է սրտի, անոթների համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ բուժում են արթրիտը, հոդատապը (պոդագրա), ասթման, էկզեման, լյարդի, միզապարկի և սրտի հիվանդությունները…

Այն նաև օգնում է վերականգնվել ծանր հիվանդություններից հետո:

Այն աճում է տաք վայրերում և օգատգործվում է որպես համեմունք: Մարդիկ հարյուրավոր տարիներ օգտագործում են ծիտրոնը առողջական խնդիրները լուծելու համար:

Ահա այս բույսի մի քանի առավելություններ.

Ծիտրոնը լավացնում է սրտի աշխատանքն ու արյան շրջանառությունը.

Այն ունի հակասկլերոտիկ հատկություններ, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, շատ օգտակար է ծանր հիվանդություններից հետո, հատկապես' արյան շրջանառության խնդիրներ ունեցող տարիքով մեծ մարդկանց համար:

Որպեսզի լավացնեք ուղեղի արյան շրջանառությունը, ինչպես նաև սրտի աշխատանքը, խորհուրդ է տրվում ծիտրոնն օգտագործել այսպես.

1թ.գ. ծիտրոնին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել 30 րոպե, քամել։ Խմել օրը 3 անգամ 1-2 ճ.գ. չափաբաժնով:

Ծիտրոնը երիտասարդացնում է մաշկը.

Այն խոնավացնում է մաշկը, անցկացնում կնճիռները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, մաշկը դարձնում ավելի առաձգական, լավացնում է մաշկի գույնը և անցկացնում է պիգմենտներն ու լաքաները: 

Խորհուրդ է տրվում խմել ծիտրոնի թեյ, ինչպես նաև ծիտրոնի եթերային յուղ ավելացնել կրեմների և դիմակների մեջ, դեմքը մաքրել ծիտրոնի թուրմով:

Կազդուրում է հոդերը, վերացնում դրանց ցավն ու բորբոքումը.

Ծիտրոնը շատ օգտակար է օրգանիզմի բորբոքային գործընթացների բուժման ժամանակ: Դա է պատճառը, որ այն օգտագործում են վնասվածքների, վերքերի, հոդերի և շնչուղիների բորբոքային գործընթացի ժամանակ:

Լավացնում է ուղեղի աշխատանքը.

Այն ավելացնում է արյան շրջանառությունը դեպի ուղեղ: Այս բույսը պարունակում է այնպիսի միացությունների, որոնք լավացնում են հիշողությունը:

Օգնում է մակերիկամների խնդիրների և սթրեսի դեպքում.

Ծիտրոնը հիանալի կերպով օգնում է, քանի որ հանգստացնում է սթրեսի հորմոնները և բարձրացնում տրամադրությունը: Այն ոչ միայն էներգիա է տալիս, այլև հանգստացնում մարմինն ու միտքը:

Լավացնում է մազերի աճը.

Դա կապված է նրա հետ, որ լավանում է արյան շրջանառությունը:

Կանխում է ճարպակալումը.

Ծիտրոնն օգնում է նիհարելուն, քանի որ արագացնում է ճարպերի ճեղքումը և փակում ախորժակը:

Այն ավելի արդյունավետ է այլ դեղաբույսերի հետ, օրինակ՝ եղեսպակի: Խառնելով այս դեղաբույսերն իրար՝ պատրաստել թեյ, թողնել 25 րոպե, ընդունել ուտելուց 30 րոպե առաջ: 

Օգտագործեք ծիտրոնի եթերային յուղերը դիմակների և շամպունի մեջ:

Խորհուրդ է տրվում նաև ամեն օր խմել 1-2 բաժակ ծիտրոնի թեյ: Այն օգտակար է դիաբետի, լյարդի և միզապարկի հիվանդությունների, ինֆարկտի դեպքում:

Բույսը նաև աճում է սենյակային պայմաններում: 

Ծիտրոնի այս բուժումները հակացուցված են մինչև 12 տարեկան երեխաների, հղիների և էպիլեպսիկ հիվանդների համար: Ծիտրոնը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Դա է պատճառը, որ այն հակացուցված է 2-րդ և 3-րդ աստիճանի հիպերտոնիկներին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․