Ինչպես արագ վերացնել սխտորի հոտը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սխտորը կարող է սննդի համը դարձնել հիասքանչ, սակայն բերանի տհաճ հոտը, որը մնում է այն օգտագործելուց հետո, երբեմն կարող է խնդիր դառնալ: Օհայոյի համալսարանի ամերիկացի հետազոտողները որոշել են պարզել, թե որ սննդամթերքներն են օգնում մարդուն ազատվել սխտորի տհաճ հոտից:

Սխտորի մեջ պարունակվող AMS միացությունը մարսողության ժամանակ չի մարսվում, որի արդյունքում այն օրգանիզմից դուրս է գալիս շնչառական ուղիներով և քրտինքով: Դրանով էլ բացատրվում է այն կայուն հոտը, որը մարդու մոտ առաջանում է սխտոր օգտագործելուց հետո:

Ուսումնասիրության արդյունքում կամավորները հում սխտոր են օգտագործել, որից հետո տարբեր սննդաթերքներ օգտագործել, որոնք պետք է հեռացնեին բերանի տհաճ հոտը: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ ամենից արդյունավետ «պայքարում են» խնձորն ու կիտրոնը, այնուհետև նեխուրը, կանաչ թեյը, մաղադանոսը և սպանախը: Այս բոլոր սննդամթերքներում պարունակվում է պոլիֆենոլ, որը հեռացնում է տհաճ հոտը: Ամենամեծ արդյունքը ստանալու համար մասնագետները առաջարկում են այս սննդամթերքները համատեղել սխտորի հետ:

Նախկինում անցկացված ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ արդյունավետ պայքարում է նաև կաթը, ընդ որում՝ ճարպազերծված կաթը ավելի մեծ արդյունքներ է գրանցում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․