YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է: Այս հիվանդությունը նաև անվանում ենք աֆթանային խոցեր, որոնք բավական ցավոտ են:
Սրանք կարող են ի հայտ գալ բերանի խոռոչի տարբեր հատվածներում՝ շուրթերի և այտերի ներքին շերտի վրա, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում:
Հետաքրքիր է, որ ստոմատիտային խոցերին անհրաժեշտ է մի քանի օր՝ ամբողջովին վերանալու համար: Մի խոսքով, անհրաժեշտ է որոշ ժամանակ թողնել, որպեսզի ստոմատիտն ինքն իրեն անցնի:
Եթե չեք ցանկանում, որ ստոմատիտն ավելի խորանա, առաջարկում ենք մի պարզ հնարք, որը կօգնի ազատվել այս առողջական խնդրից:
Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ աղը խառնել մեկ բաժակ ջրում: Ապա մի քանի րոպե ողողել բերանն այս խառնուրդով: Ապա մի փոքր ջուր տաքացրեք, ջրի մեջ մի փոքր կիտրոնի հյութ լցրեք և խմեք: Ոչ մի դեպքում շաքար մի ավելացրեք: Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ:
***
Եթե բերանի խոռոչում վերք ունեք, այն կարող է առաջացնել անհարմարավետության զգացում, հատկապես, երբ դուք խոսում եք, սնվում եք, հեղուկներ եք խմում կամ մաքրում եք ձեր ատամները:
Բերանի վերքերի տարածված տեսակը խոցն է: Բերանի խոռոչում վերքերի առաջացման պատճառներ կամ նպաստող գործոններ կարող են հանդիսանալ հետևյալ վիճակները՝
- սթրեսային կամ տագնապային վիճակներ
- հորմոնային տեղաշարժեր
- բերանի խոռոչի վնասումներ կամ վնասվածքներ (օրինակ՝ սրածայր կամ սուր եզրով ատամ, պրոթեզ կամ բրիկետ)
- որոշ մթերքների, դեղերի կամ ատամի մածուկների նկատմամբ ռեակցիա
- որոշ վարակներ և հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն)
- որոշ դեղեր կամ բուժումներ
- վիտամինների պակաս (դեֆիցիտ):
- Բերանի խոցերը սովորաբար կլորավուն են, սպիտակ կամ վարդագույն և առաջանում են շրթունքների, այտերի ներսային մակերևույթներին, բերանի խոռոչի հատակին կամ լեզվի տակ:
Բերանի վերքերը հիմնականում տևում են մի քանի շաբաթ, հատկապես, եթե չեն բուժվում: Սակայն դրանք կարող են շարունակվել ավելի երկար, որը կարող է վկայել ավելի լուրջ հիվանդության առկայության մասին:
Ի՞նչ միջոցների դիմել
Շատ կարևոր է, որպեսզի դուք ճիշտ բուժեք բերանի խոցերը, որը կօգնի ապաքինմանը: Եթե այս խորհուրդներին հետևելուց հետո խոցերը չեն բուժվում, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Փորձեք չդիպչել վերքային շրջանին: Հակառակ դեպքում ոչ միայն կխանգարեք խոցի ապաքինմանը, այլև կարող եք տարածել վարակը: Եթե, այնուամենայնիվ, վերքային շրջանին դիպչելու կարիք եք զգում, մինչև դա անելը և դրանից հետո լավ լվացեք ձեր ձեռքերը:
Ատամները մաքրեք փափուկ խոզանակով: Եթե վերքերն այնքան ցավոտ են կամ այնպիսի տեղակայում ունեն, որ անհնար է լինում խոզանակ օգտագործելը, փորձեք ողողել ձեր բերանի խոռոչը այդ նպատակի համար նախատեսված հեղուկներով: Խուսափեք ալկոհոլ պարունակող հեղուկներից:
Աղաջուրը կարող է օգնել: Լուծեք մեկ թեյի գդալ կերակրի աղը մեկ բաժակ ջրի մեջ, որից հետո պահեք այդ լուծույթը ձեր բերանի խոռոչում այնպես, որ լորձաթաղանթի ախտահարված շրջանը լիարժեք ծածկվի ձեր լուծույթով: Պահեք 2 րոպե և թքեք այն: Աշխատեք պատահմամբ կուլ չտալ: Կրկնեք օրական 4 անգամ:
- Խուսափեք պինդ սննդամթերքներից, որոնք կարող են վնասել կամ ցավեցնել ձեր խոցը: Փորձեք նաև խուսափել շոկոլադից, սուրճից, ընկուզեղենից, նուշից, պանրից և որևէ աղի սննդից, քանի որ դրանք կարող են գրգռել և ցավեցնել խոցը:
- Խուսափեք խիստ տաք ճաշատեսակներից և ըմպելիքներից:
- Սառը ջուրը կարող է թուլացնել ցավերը:
- Եթե ջուր կամ հեղուկներ խմելը խիստ ցավոտ է, փորձեք օգտագործել ձողիկներ, որ հնարավորինս բացառեք հեղուկների շփումն ախտահարված շրջանի հետ:
- Փորձեք ձեզ «սննդից» չկտրել:
Խիստ ցավերի դեպքում կարող եք օգտագորել տեղային անզգայացող լուծույթներ: Հիշեք, որ ձեզ անհրաժեշտ է բերանի խոռոչի համար նախատեսված լուծույթ: Ցավերին կարող են օգնել նաև սովորական ցավազրկողները: Հարցրեք ձեր բժշկից, թե ինչ դեղ կարելի է խմել: