YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստանալու համար մեծ ջանքեր է պահանջվում թափել: Մահացու դժվար է ինձ համար խոստովանել իմ մեղքը...
Ես 55 տարեկան եմ և ամբողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ գործել աղջկաս նկատմամբ: 20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց, որ հղի է:
Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ էի մեծացնում: Այդ ժամանակ հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա: Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա: Ծանոթացա երեխայի հոր հետ: Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս: Ծնողներ չուներ, միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին, իսկ ես դրան ուշադրություն չէի դարձնում, այլ միայն մտածում էի աբորտի մասին: Շտապ հետաքրքրվեցի, և գործընկերներիցս մեկն իր ծանոթ բժշկին խորհուրդ տվեց:
Գնացինք նրա մոտ, պարզվեց, որ ամեն ինչ կարգին է: Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ: Մտա բժշկի մոտ և հայտնեցի, որ մեզ այդ երեխան հարկավոր չէ:
Երբ աղջիկս ծննդաբերեց, բժիշկը վերջին անգամ հարցրեց, արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն էր: Երբ աղջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է...
Այդ օրվանից 20 տարի է անցել: Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ դեպքից 3 տարի հետո: Նրանք շատ լավ են ապրում, գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա այդպես էլ չեն կարողանում ունենալ:
Եվ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ, որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում է իրեն բաց թողնել, որ հեռանա: Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը...