YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Սեխն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Estet-portal com-ի հաղորդմամբ՝ սեխը հարուստ է մի շարք սննդարար նյութերով, այդ թվում.
օրգանական թթուներ
հանքային աղեր
կալցիում
երկաթ
ֆոսֆոր
յոդ
պղինձ
ցինկ
ֆտոր
կարոտին
C, E, PP, B խմբի վիտամիններ
ֆոլաթթու
բջջանյութ:
Լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Սեխը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչն օգտակար է աղիների աշխատանքի համար: Այն նպաստում է աղիների անցանելիությանը, մթերքի յուրացմանը:
Սեխի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել փորկապությունից, օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը: Դա իր հերթին օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Մաքրում է լյարդը, օգնում վերականգնել լյարդի աշխատանքը: Սեխը միզամուղ ազդեցություն է ունենում՝ նպաստելով օրգանիզմից դուրս բերել հեղուկը:
Օգտակար է կնոջ առողջությանը: Սեխը հարուստ է ֆոլաթթվով ու կալցիումով՝ հանքանյութեր, որոնք կարևոր են պտղի զարգացման համար:
Օգտակար է մաշկի, մազերի առողջությանը: Սեխը հաջողությամբ պայքարում է այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են բշտիկները, պիգմենտային բծերը: Այն օգնում է մաքրել մաշկը, երիտասարդացնել այն: Սեխն օգնում է նաև ամրացնել մազարմատները, մազերին փայլ հաղորդել:
Էներգիա է հաղորդում: Սեխը հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում պայքարել անքնության, գրգռվածության, հոգնածության դեմ: