Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բոլոր կանայք տարբեր կերպ են վերաբերվում կլիմաքսին. որոշ կանայք հանգիստ են վերաբերվում, մյուսները՝ վախով, կան նաև այնպիսիները, որոնց թվում է, թե կյանքը դրանով ավարտվում է:

Իսկապես կլիմաքսը ուղեկցվում է տհաճ երևույթներով, որոնք առաջանում են օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների արդյունքում:

Եթե կլիմաքսի նախանշանները ժամանակին հայտնաբերեք, հնարավոր կլինի թեթևացնել կամ հետաձգել նրա ընթացքը:

Օրգանիզմում կլիմակտիկ փոփոխությունները տևում են մի քանի տարի՝ տարբեր փուլերով.

1. Նախադաշտանադադար
2. Դաշտանադադար
3. Հետդաշտանադադար

Կլիմաքսի ժամկետը շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից՝ հղիության քանակից, աբորտներից, վատ սովորույթներից: Վաղ կլիմաքսը սկսվում է 40 տարեկանում, ուշը՝ 55 տարեկանում:

Կլիմաքսի առաջին նախանշանները

1. Անքնություն
2. Սրտխփոցներ
3.Վերջույթների թմրում, ճնշվածության զգացում կրծքավանդակի շրջանում
4. Տագնապի զգացողություն
5. Լորձաթաղանթների չորություն
6. Կազմվածքի փոփոխություն
7. Մարմնի ջերմաստիճանի տատանումներ

Այս նշաննները նկատելու դեպքում անմիջապես դիմեք գինեկոլոգի: Նա կնշանակի ձեզ համար հորմոնալ թերապիա, որից վախենալ պետք չէ: Հորմոնալ թերապիան ստուգված միջոց է: Օրգանիզմը կստանա էստրոգենի չբավականացնող քանակը. դա կբերալվի հորմոնալ ֆոնը և ինքնազգացողությունը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․