YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մոծակի խայթոցից առաջացած քորը բավականին տհաճ երևույթ է: Այս քորը կարելի է հանդուրժել կամ դիմել որոշ դեղամիջոցների օգնությանը։ Սակայն կարելի է քորի դեմ պայքարել նաև տնային միջոցներով:
Քորը հիանալի կերպով անցկացնում է ջրի, սոդայի և անուշադրի սպիրտի խառնուրդը. կամ պարզապես կարելի է սոդա քսել խայթոցի հատվածում։ Խայթոցի տեղում կարելի է նաև կեֆիր կամ մածուն, ալոեի կամ սոխի, մաղադանոսի տերևների հյութ, նարգիզի թուրմ քսել։
Այս պարագայում կարող է օգնել ջրի և քացախի խառնուրդը։ Համարվում է, որ խայթոցի տեղը կպցված սկոտչը մի քանի ժամում ոչ միայն թուլացնում է քորը, այլև կարող է մաշկի միջից հանել այն, ինչ այնտեղ թողել է մոծակը։
Այս մեթոդը գիտական հիմնավորումներ չունի, ուստի բարդ է ասել, թե որքանով է այն օգնում քորի դեպքում, բայց գոնե մեկուսացնում է խոռոչն ու թույլ չի տալիս, որպեսզի այնտեղ վարակ թափանցի։
Եթե դուք քաղաքից դուրս եք և ձեռքի տակ չունեք վերոնշված միջոցները, ապա կարող եք օգտագործել եզան լեզվի, անանուխի, թխենու տերևներ։