Մոշն օժտված է պաշտպանական հզոր հատկություններով. հատապտղի օգտակար կողմերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մոշը մեր հանրապետության տարածքում լայնորեն տարածված հատապտուղ է։ Ընդ որում՝ ոչ միայն համեղ է, այլև այնքան օգտակար, որ կանխում կամ բուժում է բազմաթիվ հիվանդություններ։

Այն պարունակում է վիտամին А, С, Е, К, Р, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա), օրգանական թթուներ (գինու, խնձորաթթու, կիտրոնաթթու և այլն), պեկտինային նյութեր, երկաթ, մագնիում, կալիում, մանգան, ֆոսֆոր, պղինձ, քրոմ, նիկել և այլ հանքանյութեր։

Մոշի կալորիականությունը։

100 գրամ մոշի կալորիականությունը 35 կկալ է։

Մոշի օգտակար հատկությունները։

  • Մոշն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, օրգանիզմը հագեցնում է վիտամիններով և օգտակար այլ նյութերով։
  • Օժտված է պաշտպանական հզոր հատկություններով, օգնում է հաղթահարել հարբուխն ու մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները և իջեցնել ջերմությունը։
  • Հաճախ ուտելու դեպքում զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը և օգնում է դադարեցնել քաղցկեղի բջիջների ձևավորումը։
  • Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, լավացնում է արյան կազմը։
  • Օգտակար է նաև մարսողական համակարգի համար, օգնում է հաղթահարել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, լավացնում է նյութափոխանակությունը։
  • Նպաստում է օրգանիզմի մաքրմանը՝ հեռացնելով խարանները, թունավոր նյութերը, ռադիոնուկլիդները և ծանր մետաղների աղերը։
  • Գերհասուն պտուղներն ունեն ստամոքսը թուլացնող ազդեցություն, իսկ թերհաս պտուղները՝ ամրացնող։
  • Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ, ինչպես նաև հոդերի բորբոքում ունեցող մարդկանց։
  • Լավ է ազդում նաև նյարդային համակարգի վրա, կարգավորում է քունը, օժտված է հանգստացնող ազդեցությամբ։
  • Օգնում է հաղթահարել կլիմակտերիկ նևրոզները։
  • Դրական ազդեցություն է թողնում ուղեղի վրա, լավացնում է հիշողությունը, ակտիվացնում է մտածողությունը։
  • Ցուցված է նաև մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Մոշի հակացուցումները

Մոշը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Երիկամների հիվանդությունների և ստամոքսահյութի թթվայնության բարձր լինելու դեպքում հարկավոր է նախքան օգտագործումը խորհրդակցել բժշկի հետ։

Sotskiy.am




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․