Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Անհրաժեշտ բաղադրիչները`
1 կգ. մաքրած դդում, 1 կգ. շաքարավազ, 400 գ. ջուր, 1 տուփ վանիլին:
Պատրաստման եղանակը`
Դդումը կտրատել, կեղևը մաքրել, սերմերը հեռացնել, ձևավոր դանակով 2-3 սմ հաստությամբ կտրատել, լցնել կրաջրի մեջ, թողնել 20-30 րոպե: Կրաջրից հանել, սառը ջրով լավ լվանալ, լցնել քամիչի մեջ: Եռացող ջրի մեջ լցնել քամիչի միջի դդումները, 5 րոպե եփել, ջուրը թափել և դդումները սառեցնել: Պատրաստել շաքարաջուրը և դդումը լցնել եռացրած շաքարաջրի մեջ և թողնել 6 ժամ: Շաքարաջրի մեջ 35 րոպե եփել, կրակից վերցնել ու պահել զով տեղ 2 ժամ: Դրանից հետո 30-35 րոպե նորից եփել և դնել զով տեղ 2 ժամ: Նորից դնենք կրակի վրա մինչև պատրաստ լինելը: Պաղելուց հետո փակել: