Խորովածի միսն այս ձևով մշակելուց հետո այն ավելի համեղ է ստացվում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ահա մի քանի բաղադրատոմս, թե ինչպես կարելի է մշակել խորովածի միսը, որպեսզի այն փափուկ ու համեղ լինի։

  • 2 կիլոգրամ մսին մեկ մեծ կամ երկու փոքր կիվի վերցրեք։ Եթե հասած է, ձեռքով ճզմեք ու խառնեք մսի հետ կամ կտրատեք ու այդպես խառնեք մսին։ Լավ խառնելուց հետո սոխ և համեմունքներ ավելացրեք՝ աղ, պղպղեղ, թողեք կես ժամ։ Խորովածն աննման համ կունենա։
  • 2 հատ նուռը, 2/3 բաժակ գինին, սոխը խառնեք։ Այսքանը նախատեսված է 4 կգ մսի համար։ Խառնեք մսին, դեռ աղ մի ավելացրեք։ Թողեք մնա գիշերը, ապա խորովելուց 1,5 ժամ առաջ աղ ավելացրեք, խառնեք։
  • Մսի վրա գազավորված հանքային ջուր լցրեք ու թողեք 2 ժամ, ապա ավելացրեք համեմունքները՝ ձեր ճաշակով, մայոնեզ կամ թթվասեր քսեք, թողեք 10-15 րոպե ու դրեք կրակին։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․