Գետնախնձորի բացառիկ օգտակարությունը. մաքրում է օրգանիզմը և իջեցնում խոլեստերինի մակարդակը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Այս բույսն ինչ-որ չափով մոռացված է, սակայն ամենաառողջարար մթերքների ցանկում առաջատարներից է: Այն օգտագործվում է ապուրների և աղցանների մեջ:

Ի՞նչ է գետնախնձորը

Գետնախնձորը բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս է։ Այս բույսը ծնունդով Հյուսիսային Ամերիկայից է: Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին:

Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100 գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:

Սննդարար հատկանիշները

  • Այն հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ ունի 0 գլիկեմիկ ինդեքս։
  • Հրաշալի է երեխաների համար, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ, քանի որ այն պաշտպանում է աղիների ֆլորան և ամրացնում իմունիտետը։
  • Օգնում է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց, քանի որ պարունակում է հսկայական քանակությամբ կալիում։
  • Հագեցածության զգացողություն է տալիս, նվազեցնում է ախորժակը և չի գիրացնում։
  • Գետնախնձորը հրաշալի է օրգանիզմը մաքրելու համար, հատկապես՝ երբ ուտում եք թարմ վիճակում:

Գետնախնձորով աղցանի բաղադրություն

  • 500գ խնձոր
  • 500գ գետնախնձոր
  • Մեկ նարնջի հյութ
  • 1 ճ/գ ձիթայուղ
  • Գետնախնձորն ու խնձորը մաքրեք և աղացեք: Նարնջի հյութն ու ձիթայուղը լցրեք գետնախնձորի և խնձորի վրա, ամբողջը լավ խառնեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․