Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ես արդեն 2 տարի ամուսնացած եմ։ Երեխաներ դեռ չունենք, հիմա գումար ենք կուտակում, որ հիփոթեքով տուն գնենք։ Պարբերաբար մեր տուն է գալիս սկեսուրս ու պատեհ-անպատեհ խաղում նյարդերիս հետ ու մեզ կյանք սովորեցնում։
Այդ օրը ևս նմանատիպ իրավիճակ էր։ Ես պիտի լվանայի ամուսնուս հագուստը ու ստուգում էի գրպանները։ Սկեսուրս՝ նկատելով իմ գործողությունները, սկսեց նկատողություններ անել, ասելով, որ ես լավ չեմ վարվում, չի կարելի ամուսնու գրպանները քրքրել։ Ամուսինս էլ կանգնած էր այդտեղ, ու ընդհանրապես չմիջամտեց։ Կարող էր չէ մի բառ ասել, բացատրել, որ ընդամենը գրպանների պարունակությունն եմ հանում՝ լվացքի մեքենան ուղարկելուց առաջ։
Ես այնքան բարկացա, որ կիսատ թողեցի զբաղմունքս ու որոշեցի, որ այսուհետ դա ամուսնուս պարտականությունն է։ Հենց այդպես էլ ամբողջ հագուստը լցրեցի լվացքի մեքենան, ու քանի որ շորերը շատ էին, միացրեցի ամենաերկար ռեժիմը՝ 2,5 ժամ, որ լավ լվացվի։
Եվ ահա հաջորդ առավոտյան ամուսինս աշխատանքի գնալուց առաջ տակնուվրա արեց ամբողջ տունը, որ գտնի անձնագիրը․․․ Իսկ ես չգիտեի, թե նա որտեղ կարող էր այն գցած լինել։ Սովորբարար բոլոր փաստաթղթերը դնում ենք մի դարակում։ Ամուսինս այնքան խառնված էր ու զայրացած, որ նույնիսկ մտքովս չանցավ հարցնել, թե նրա ինչին է այդքան շտապ պետք այն։
Երեկոյան ինձ հաճելի անակնկալ էր սպասում։ Եկել էին սեկսուրս ու տալս։ Հենց ոտքս ներս դրեցի, սկեսուրս բառիս բուն իմաստով հարձակվեց ինձ վրա․
—Դու դա հատուկ ես արել, ինչի՞ գրպանները չես սոտւգել։
—Բայց դու ինքդ ասացիր, որ տգեղ բան եմ անում, չի կարելի։
—Հաա, դեռ մի բան էլ ես եմ մեղավոր։ Ասա, որ մտադրված ես արել։
Միայն այդ ժամանակ ամուսինս խոսեց, բացատրեց, որ ես դա պատահաբար եմ արել, առանց հետին մտքի։ Եվ ես էլ իմացա, թե նրա ինչին էր պետք անձնագիրը․ պարզվեց, տալս ամուսնու հետ որոշել էին մեքենա գնել, բայց վարկ պիտի ամուսինս իր անունով վերցներ։ Ճանաչելով այդ մարդկանց՝ ես վստահ կարող եմ ասել, որ նրանք չեն վճարելու վարկը։
Ես ամուսնուցս էլ էի շատ նեղացել։ Ինչպե՞ս կարելի է քրոջ ընտանիքի համար մեծ գումար վերցնել բանկից, եթե մենք ինքներս շուտով պիտի բնակարան գնենք, ամեն ինչից զուրկ ենք ապրում, խնայում յուրաքանչյուր կոպեկը, իսկ նա առանց ինձ զգուշացնելու ուզում էր նման բան անել։
Բարեբախտաբար անձնագիրը լվացվել էր, իսկ մինչև նորը ստանալը ես հասցրեցի ամուսնուս խելքի բերել։ Ի դեպ, հիանալի ու մատչելի հնարք է, եթե որևէ մեկին պետք գա, հանգիստ կիրառեք։