Ինչպես ավելի շատ կալորիաներ այրել՝ առանց սպորտով զբաղվելու


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ավելորդ քաշից ազատվելու համար խորհուրդ է տրվում շտկել սննդակարգը և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Սպորտով զբաղվելու ընթացքում մեծ քանակով էներգիա է ծախսվում, բարձրանում է տրամադրությունը, լավանում առողջությունը։

Օրգանիզմն սկսում է ավելի շատ կալորիաներ այրել, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց առողջությանը վնասելու։ Ի՞նչ անել, եթե ժամանակ չունեք սպորտով զբաղվելու համար։

1. Շատ ջուր խմեք։ Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում մեծանում է ծախսվող էներգիայի քանակը։ Երբ ջուր ենք խմում, օրգանիզմի համար ավելի հեշտ է դառնում դուրս բերել ավելորդ հեղուկն ու տոքսինները։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 լիտր ջուր օգտագործել։

2. Մի կրճատեք օգտագործվող կալորիաների քանակը։ Կարծում եք, թե հարկավոր է ավելի քի՞չ կալորիաներ ընդունել՝ էներգիայի ծախսը մեծացնելու համար։ Դա այդպես չէ։ Հակառակը, ցածր կալորիականությամբ դիետաների հետևանքով քաշից ազատվելն ավելի բարդ է դառնում։

3. Ճիշտ ճարպեր ընտրեք։ Մոռացեք ան տարածված տեսակետը, թե ճարպերը վնասակար են առողջության համար։ Գոյություն ունեն ճարպեր, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար և որոնք օգնում են ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Ճարպերի որոշ տեսակներ խթանում են նյութափոխանակությունը և ակտիվորեն օգտագործվում օրգանիզմի կողմից։ Մյուս կողմից՝ ճարպերի որոշ տեսակներ պարզապես կուտակվում են մարմնի տարբեր հատվածներում։ Օգտակար ճարպեր պարունակում են.

• ձուկը
• ձուն
• ավոկադոն
• ընդեղենը
• հատիկավորները
• բուսական յուղը
• միսը։

4. Սննդակարգ ներառեք կայենյան պղպեղ։ Սա նիհարելու արդյունավետ միջոց է։ Դրա օգնությամբ օրգանիզմն սկսում է ավելի շատ ճարպեր և կալորիաներ այրել։

5. Իմբիրով թուրմ խմեք։ Իմբիրը կարող է արագացնել նյութափոխանակությունը, բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը։

6. Ուշադրություն դարձրեք կոկոսի յուղին։ Կոկոսի յուղը, անխոս, դասվում է օգտակար ճարպերի ցանկին։ Դրա շնորհիվ օրգանիզմն սկսում է ավելի շատ կալորիաներ այրել։

7. Ավելի շատ բանջարեղեն օգտագործեք։ Այս դեպքում հետաքրքիր է այն հանգամանքը, որ օրգանիզմը բանջարեղենի վերամշակման համար ավելի շատ էներգիա է ծախսում, քան դրանք կալորիաներ են պարունակում։

8. Սնվեք հավասարակշռված՝ օրվա ընթացքում 4-5 անգամ։ Եթե ցանկանում եք ավելի շատ կալորիաներ ծախսել և հագեցնել սովի մշտական զգացումը, որով ուղեկցվում է սխալ սննդակարգը, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում սնվել 4-5 անգամ։

9. Զգույշ եղեք խթանող հատկություն ունեցող ըմպելիք օգտագործելիս։ Այնպիսի ըմպելիքները, ինչպիսիք են կոլան, սուրճը, կարող են խթանել նյութափոխանակությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ դրանք գրգռող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա։ Դրանց շատ օգտագործումը կարող է նյարդային լարվածության, սրտի զարկերի արագացման և անքնության պատճառ դառնալ։

10. Լավ հանգստացեք։ Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ուրեմն պետք է լավ հանգստանաք։ Լիարժեք քունը պարտադիր է ավելորդ քաշից ազատվելու համար։ Այն հարկավոր է օրգանիզմին վերականգնվելու համար։ Քնի անբավարար քանակն ազդում է նյարդային համակարգի վրա, իսկ էներգիայի պակասը հանգեցնում է ախորժակի բարձրացման։ Արդյունքում՝ սկսում ենք ավելի շատ ուտել։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․