Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ. մազերը կզարմացնեն իրենց տեսքով


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Քանի որ խմորիչները հարուստ են օգտակար միներալներով և տարբեր վիտամիններով,դրանցով պատրաստված դիմակները շատ էֆեկտիվ են մազերի համար: Այդ դիմակները նախատեսված են և՛յուղոտ մազերի,և ՛ չոր մազերի համար:Դրանք մազերին տալիս են գեղեցիկ տեսք և ուժ:

Այս բուժման կուրսի շնորհիվ մազերի աճը արագանում է:

Դիմակը պատրաստելու համար պետք է վերցնել բավականին մեծ տարա,քանի որ խմորիչի շնորհիվ դիմակի ծավալը մի քանի անգամ ավելանում է:

Բաղադրատոմս

1 ճ.գ. խմորիչ
1ճ.գ. ջուր
1ճ.գ. շաքարավազ
1ճ.գ. մեղր
2թ.գ. մանանեխ

Պատրաստման եղանակ

Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը,ավելացնել շաքարավազ:
Երբ խմորիչն արդեն գործում է ավելացնել մեղր և մանանեխ:
Պատրաստված դիմակը քսել գլխամաշկի և մազարմատների վրա,գլխին անցկացնել պոլիէթիլենային տոպրակ և փաթաթել սրբիչով:
1 ժամից գլուխը լվանալ սովարական շամպունով:Կստեղծվի տպավորություն,ասես մազերը 2 անգամ շատացել են:

Պղպեղով դիմակ

Բաղադրատոմս

30գ, չոր խմորիչ
2ճ.գ. պղպեղ
1ճ.գ. ջուր

Պատրաստման եղանակ

Խմորիչը լուծել ջրի մեջ,ավելացնել պղպեղի թուրմը:
Քսել գլխամաշկին և մազարմատներին,դնել պոլիէթիլենային տոպրակ,փաթաթեկ սրբիչով:
Դիմակը թողնել ոչ ավել քան 20 րոպե:
20 րոպե անց լվանալ փափուկ շամպունով:
Մազերը խնամելն այնքան էլ դժվար չէ…




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․