Առնվազն 10 բան, որ ձեռք չեք բերի փողով


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Փողով հարմարավետ կյանք ենք ապահովում և աղքատ լինելը շատ վատ է։ Իրականում ոչ մի վատ բան չկա փող ունենալու մեջ։ Շատերն են մեծ ջանքեր գործադրում ու աշխատում հաջողության ու բարեկեցության հասնելու համար։

Սակայն երջանկությունը մի բան է, որը ոչ մի կերպ կապված չէ փողի հետ։ Ինչպես և այս 10 բաները, որոնք բոլորն են ցանկանում ունենալ, բայց գնել չեն կարող։ Որո՞նք են դրանք, եկեք պարզենք։

1. Սեր

Փողով իսկական սեր ձեռք չես բերի։ Քանի որ սերը դա անձնական է, անկեղծ ու առեղծվածային։ Իսկ փողը պարզապես փոխանակման միջոց։

2. Ճշմարտություն

Ճիշտ է, փողով կարելի է փոխել օրակարգը, վճարել մեդիա–ընկերություններին։ Սակայն այդ ամենը կարճաժամկետ են։ Ճշմարտությունը միշտ հաղթում է։

3. Ժամանակ

Ամեն մի անցնող րոպեն ժամանակ է, որը երբեք հետ չեք վերադարձնի։ Կարող եք դեղեր գնել, թանկարժեք միջամտություններ անել, բայց այս ոչ մի բանը ձեզ երկար կյանք չեն երաշխավորի։

4. Խաղաղություն

Նայեք, թե ինչ գումարներ են ծախսում կառավարությունները հանուն «խաղաղության»։ Սակայն նրանք ոչ մի քայլ չեն մոտեցել նրան, ինչ կարելի է «խաղաղ կյանք» անվանել։

5. Տաղանդ

Պարգևներն ու ունակությունները, որ դուք ունեք, անգին են։ Չնայած որ փողը կարող է օգնել զարգացմանն ու լավ կրթություն սատանոլւն, բայց երբեք չեն օգնի տաղանդ ձեռք բերելուն։

6. Առողջություն

Չնայած որ փողով կարելի է բուժօգնություն ու դեղեր գնել, բայց երբեք չեք գնի բնական առողջությունը, որն արեն կորցրել եք։

7. Վարքագիծ

Չգիտես ինչու, այնպես է ստացվում, որ այն մարդիկ, որոնք չեն լողում հարստության մեջ, միշտ ավելի բարի են լինում։ Միգուցե այն պատճառով, որ նրանք ավելի են գնահատում հասարակ մարդկային հարաբերությունները։

8. Իսկական ընկերներ

Փողը իհարկե գրավում է ընկերներին, բայց դժվար թե նրանք ձեր կողքին ազնիվ նկատառումներով լինեն։

9. Գիտելիքներ

Դուք կարող եք ուսում գնել, ատեստատ, դիպլոմ, բայց ոչ գիտելիքներ ու հմտություններ։ Փողը չի բարձրացնում մտավոր ունակությունները։

10. Ընդունում

Շատ կարևոր է ցանկացած իրավիճակ առանց դատելու ընդունելը։ Այս հսկայական, կյանքը փոխող պարգևը անհնար է փողով ձեռք բերել։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․