Նռան 10 անսպասելի հատկանիշ, որոնց մասին շատերը չգիտեն


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




1․ Ակտիվացնում է հորմոնները

Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:

2․ Բնական ինսուլին

Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:

3․ Ավելացնում է հեմոգլոբինը

Նուռը հին ժամանակներից որպես անեմիայի դեմ պայքարի միջոց է կիրառվում: Այս հիվանդությամբ տառապողները պետք է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմեն:

4․ Մանրէազերծում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:

5․ Ճնշման նվազում

Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:

6․ Հիանալի կոսմետիկ միջոց

Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

7․ Անցկացնում է բորբոքումները

Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար:

8․ Հանում է ճառագայթումը

Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:

9․ Ուժեղ հակաճիճվային միջոց

Լավ հասած նռան կեղևի հակաճիճվային հատկություններ ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել 40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ թողնել: Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմի: Մեկ ժամ անց հարկավոր է հոգնա անել:

10․ Փորացավի միջոց

Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական մեկ պտղունց չորացրած նռան կեղև օգտագործել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․