YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք ժամանակի փորձությունն անցած ամենահայտնի և լավագույն 10 օծանելիքները կանանց համար:
Chanel № 5, Chanel — մեր ժամանակների ամենահայտնի բույրն արդեն 90 տարեկան է։ Chanel № 5–ը մադամ Կոկոյի պատվերով ստեղծվել է պարոն Բոն, որը հեղափոխության ժամանակ Փարիզ փախած ռուսական պալատական պարֆյումեր էր։ Նա 10 բույր է ներկայացրել Կոկոյին ընտրության համար, և նրա ընտրությունը կանգ է առել 5-րդի վրա, հենց այստեղից էլ այս օծանելիքի անվանումը։
Poison, Christian Dior — 1985 թվականին այս բույրի հայտնվելը նույնքան աղմկալի էր, որքան մաեստրո Դիորի կողմից new look ոճի ստեղծումը կես դար դրանից առաջ։ Էդուարդ Ֆլեշերի կողմից ստեղծված այս անկեղծ ծաղկա–մրգային բույրը ցնցեց հանրությանը։
L’Air du Temps, Nina Ricci — ֆրանսիական նորաձևության տան այս բույրը ստեղծվել է հետպատերազմյան 1948-ին։ Նինա Ռիչիի որդին, Ռոբերտը, պարֆյումեր Ֆրանսիս Ֆաբրոնի առջև խնդիր էր դրել. հոտի մեջ մարմնավորել ուրախություն, անհոգություն, խաղաղություն, որոնց այդքան շատ կարոտել էր Եվրոպան։
Shalimar, Guerlain — լեգենդար Guerlain Shalimar օծանելիքը ստեղծվել է նույն թվկանին ինչ Chanel № 5–ը՝ 1921-ին։ Դասական արևելյան բույրը ստեղծել է ինքը՝ Ժակ Գերլենը. 20-ականներին Փարիզը տարված էր արևելյան նորաձևությամբ։
Opium, Yves Saint Laurent — լեգենդար Opium բույրը ստեղծել է Իվ–Սեն Լորանը 1977 թվականին, որը Արևելքի նկատմամբ նրա սիրո և կանացի գեղեցկության արևելյան ընկալման մարմնավորումը դարձավ։ Այս երեկոյան բույրն այնքան կայուն է, որ հաջորդ առավոտյան էլ դեռ զգացվում է։
Obsession, Calvin Klein — 1985 թվականին պարֆյումեր Ժան Գիշարը ստեղծեց Calvin Klein–ի «գայթակղությունը»։ Բույրի շնորհանդեսին Calvin Klein-ը ասել է. «Ես չէի ցանկանում հնաոճ օծանելիք ստանալ, ես ինչ որ շիտակ, զգայական և սադրիչ մի բան էի ուզում. Հենց այդպիսին եմ ես տեսնում ժամանակակից կնոջը»։
212, Carolina Herrera — մեր ժամանակների ամենապահանջված բույրերից մեկը ստեղծվել է 1977 թվակնին։ 212 անվանումը Նյու Յորքի հեռախոսային կոդն է, որը Էռերայի սիրելի քաղաքն էր։
Magnetism, Escada — Escada–ի առաջին արևելյան բույրը ստեղծվել է 2003 թվականին։ Պարֆյումեր Պյեր Բուրդոնը վստահեցնում է, որ Magnetism-ը լի է մոգական ուժով, որը մղում է կնոջը սիրուն ընդառաջ։
For Her, Narciso Rodriguez — Մեր ժամանակների ամենանորաձև ապրանքանշաններից մեկի առաջին բույրը դուրս է եկել 2003 թվականին։ Ինքը՝ դիզայներն ասում է, որ Narciso Rodriguez For Her բույրը իր նվերն է բոլոր կանանց, իր մի մասնիկն է, որն ինքը ցանկանում է մատուցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին։