YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Փակված քիթը, կոկորդի ցավը՝ նախանշաններ են, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում: Ձեզ ենք առաջարկում բուժիչ ըմպելիքներ, որոնք ոչ միայն հաղթահարում են մրսածությանը, այլ նաև բուժում արդեն քրոնիկ դարձած հարբուխը և հազը:
Դարչինն ու կոճապղպեղը (իմբիր) բացառիկ բուժիչ բաղադրիչներ են, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով: Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պաշարները, որը շատ անհրաժեշտ է մրսածության և հարբուխի ժամանակ:
Բաղադրիչներ
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ քերիչով անցկացրած կոճապղպեղ
¼ թեյի գդալ քրքումի փոշի
½ ճաշի գդալ խնձորի քացախ
½ թեյի գդալ մեղր
Մի պտղունց աղացած դարչին
300 մլ ջուր
Պատրաստման եղանակը
1 Եռացրեք ջուրը:
2 Բաժակի մեջ խառնեք կոճապղպեղը, քրքումը, դարչինը, մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութն ու խնձորի քացախը:
3 Այդ զանգվածի վրա տաք, բայց ոչ եռման, ջուր ավելացրեք:
Արքայախնձորն ունի հակաբորբոքային հատկություն և նպաստում է քթից լորձի դուրս բերմանը: Մեղրը դարերով հայտնի է հակավիրուսային, հակասնկալին և հակաբակտերիալ հատկություններով: Այս բաղադրիչների խառնուրդը հիանալի հարված է հարբուխին և մրսածությանը:
Բաղադրիչներ
250 մլ արքայախնձորի հյութ
½ ճաշի գդալ խնձորի քացախ
Կայնեյան պղպեղ՝ դանակի ծայրով
1 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը
1 Խառնեք բոլոր բաղադիրչները և լցրեք տաքացնելու համար հարմար տարրայի մեջ:
2 Տաքացրեք ըմպելիքն այն աստիճանի, որ ձեզ հաճելի լինի:
Մայր բնությունը կհոգա ձեր մասին, եթե ճիշտ ժամանակին դիմեք նրան: