YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն գրականության անմահ ներկայացուցիչներից է, ում մտքերը հնարավոր չէ` անտարբեր թողնեն որևէ մեկին։ Առաջարկում ենք լսել / ընթերցել նրա ամենահայտնի մտքերը։
- Ոչինչ այնքան չի մատնում մարդուն, որքան այն, ինչի վրա նա ծիծաղում է։
- Նա է իրոք երջանիկ, ով ոչ ոքի վրա չի գոռում՝ ցույց տալով, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում։
- Որտեղ որ հիմարությունը օրինակելի է, այնտեղ իմաստությունը խենթություն է։
- Տվե՛ք մարդուն նպատակ, որի համար արժե ապրել, ու նա կհաղթահարի բոլոր խնդիրները։
- Ով զգում է սեփական գրավչությունը, նա էլ հենց դառնում է իրականում գրավիչ։
- Տղամարդու ընտրած կնոջից հնարավոր է անմիջապես հասկանալ, թե ով է նա ու ինչ է ուզում կյանքից։
- Միայն նրանք են արժանի ազատության ու կյանքի, ովքեր դրանց համար ամեն օր պայքարում են։
- Այնտեղ, որտեղ լույսն ուժեղ է, ստվերներն ավելի խիտ են դառնում։
- Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է։
- Ամեն մեկը լսում է միայն այն, ինչ հասկանում է։
- Ոչինչ կորսված չէ այնքան ժամանակ, որքան որ կորսված չէ ամեն ինչ։
- Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես։
- Համբույրն այն է, երբ երկու հոգի հանդիպում են իրար շուրթերով։
- Ավելի վտանգավոր մարդ, քան հիմարը, ով իրեն խելացու տեղ է դնում, չկա։
- Եթե դուք պատկերացնեիք, թե ձեր խոսքն ինչքան սխալ են հասկանում, ավելի հաճախ կլռեիք։
- Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ։
- Բոլոր մարդիկ ունեն մի հատկանիշ․ նրանք ուզում են ամեն բան սկսել զրոյից։
- Սերը ոչ մի ընդհանուր բան չունի խելքի հետ։
- Լավ տրամադրությունը միշտ որսացե՛ք։ Այն մեզ հաճախ չի այցելում։