YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կոնֆուցիոսը համարվում է առաջին չինացի փիլիսոփան, իսկ նրա ուսմունքը հաճախ կրոն են անվանում: Սակայն աստվածաբանության հարցերը կոնֆուցիականության մասին այնքան էլ էական նշանակություն չունեն:
Նրա ուսմունքը հիմնվում է բարոյական արժեքների, էթիկայի և մարդկանց փոխազդեցության կենսական սկզբունքների հիման վրա:
Ներկայացնում ենք հայտնի չինացու լավագույն մտքերը, որոնք տարածվել են ողջ աշխարհում դեռևս 20 դար առաջ և արդիական են մինչև օրս:
1. Երեք ուղի է տանում դեպի գիտելիքը. մտորումների ուղին, որն ամենաազնիվն է, նմանակման ուղին, որն ամենահեշտն է, և փորձի ուղին, որն ամենադառն է:
2. Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:
3. Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր:
4. Ուղղություն ցույց տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ բացահայտելով իր տգիտությունը:
5. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում են․․․ իրական երջանկություն է, երբ դու ես սիրում:
6. Խորհուրդներն ընդունում ենք կաթիլներով, բայց բաժանում՝ դույլերով:
7. Թանկարժեք քարը հնարավոր չէ հղկել առանց տաշելու, այնպես էլ մարդ չի կարող հաջողակ լինել առանց դժվար փորձերի:
8. Ազնիվ մարդը պահանջներ է դնում իր առջև, իսկ ցածրոգի մարդը՝ ուրիշների:
9. Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Այնպես որ մի՛ կորցրու ժամանակը, ընտրիր բառերն ու բաց մի թող հնարավորությունը:
10. Ես չեմ տխրում, երբ մարդիկ ինձ չեն հասկանում, տխրում եմ, երբ ես մարդկանց չեմ հասկանում:
11.Կարելի է ողջ կյանքում անիծել խավարը և կարելի է փոքրիկ մոմ վառել խավարում:
12. Գեղեցկությունն ամենուր է, սակայն բոլորին տրված չէ այն տեսնելու շնորհը:
13. Եթե խոսում են քո հետևից, ուրեմն դու նրանցից առաջ ես:
14. Մեծ է ոչ թե այն մարդը, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել և ոտքի է կանգնել:
15. Պետք չէ վախենալ փոփոխություններից: Դրանք հաճախ տեղի են ունենում, երբ անհրաժեշտ են: