5 մթերք, որոնք ժ.18։00-ից հետո օգտագործելն իսկապես վնասակար է


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ահա 5 մթերք, որոնք ժամը 18։00-ից հետո օգտագործելն իսկապես վնասակար է։

Հեղուկ։ Երեկոյան օգտագործվող հեղուկի մեծ մասն այտուցվածության պատճառ է դառնում։ Այդ պատճառով հարկավոր չէ վախենալ, եթե առավոտյան աչքերի տակ այտուցներ նկատեք։ Հիշեք, որ քնելուց առաջ հեղուկ եք օգտագործել։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին խուսափել հեղուկի օգտագործումից։ Բացառություն է կազմում կանաչ թեյը, որը հրաշալի միզամուղ է։

Ալկոհոլ։ Ալկոհոլը երիկամների գլխավոր թշնամին է։ Եթե երեկոյան խնջույքն ուղեկցվել է նաև աղի և յուղոտ մթերքի օգտագործմամբ, ապա երիկամների վրա ճնշումը չափազանց մեծ կլինի։ Իհարկե, սա չի նշանակում, որ հարկավոր է առհասարակ հրաժարվել ալկոհոլի օգտագործումից։ Պարզապես խուսափեք դրանից քնելուց 2 ժամ առաջ։

«Արագ» ածխաջրեր՝ ալյուրից պատրաստված մթերք և քաղցրավենիք։ Սրանք արագ յուրացվող ածխաջրեր են։ Երեկոյան ժամերին օգտագործելով՝ օրգանիզմը ծանրաբեռնում եք «մեռած ծանրությամբ»։ Այս մթերքի պարբերական օգտագործումն ուշ ժամի կարող է հանգեցնել նաև փորկապության։

Աղի մթերք։ Աղը խոչընդոտում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը։ Այդ պատճառով էլ երեկոյան ժամերին աղի մթերքի օգտագործումը մեծացնում է այտուցների առաջացման հավանականությունը։

Յուղոտ մթերք։ Յուղոտ մթերքը վերամշակելու համար օրգանիզմին երկար ժամանակ է հարկավոր։ Եթե երեկոյան ժամի յուղոտ մթերք օգտագործեք, օրգանիզմն ամբողջ գիշեր կտանջվի՝ այն յուրացնելու համար։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․