Ինչով է օգտակար ԵԼԱԿԸ․ Ուտելուց առաջ 5 րոպե թող աղաջրի մեջ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ելակը մեր երկրում ամենատարածված հատապտուղներից մեկն է և ոչ միայն համեղ է, այլև օգտակար։

Ելակի կալորիականությունը

100 գրամ ելակի կալորիականությունը մոտ 30 կկալ է։

Ելակի օգտակար հատկությունները

Օժտված է օրգանիզմն ամրացնող հատկությամբ, բարձրացնում է իմունիտետը։

Օգնում է պայքարել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ։

Հաճախ ուտելու դեպքում ելակը նպաստում է անոթների պատերի ամրացմանը, լավացնում է արյան բաղադրությունը և օգնում է հաղթահարել սրտանոթային համակարգի հիվանդությունները։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, քանի որ օգնում է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։

Լավ է ազդում լյարդի, երիկամների և լեղապարկի աշխատանքի վրա։

 

 

Մաքրում է օրգանիզմը, նպաստում է խարանների, թունավոր նյութերի և ծանր մետաղների աղերի հեռացմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ախորժակը, ստամոքսի միկրոֆլորան, օժտված է թուլացնող հատկությամբ։

Օգնում է հաղթահարել վահանաձև գեղձի հիվանդությունները։

Ցուցված է արթրիտ ունեցող մարդկանց։

Հանգստացնում է նյարդային համակարգը։

Օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից։

Խորհուրդ է տրվում ծխախոտ օգտագործողներին, քանի որ նվազեցնում է վերջինիս վնասակար ազդեցությունը։

Խորհուրդ է տրվում մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Ելակը բնական աֆրոդիզիակ է և բարձրացնում է կանանց ու տղամարդկանց սեռական ակտիվությունը։

Ելակով պատրաստված դիմակները բարենպաստ ազդեցություն են թողնում մաշկի վրա, օգնում են պակասեցնել կնճիռներն ու պիգմենտային հետքերը։

Նպաստում է օրգանիզմի ծերացման պրոցեսների դանդաղեցմանը։

Հակացուցումները

Ելակը կարող է ալերգիա առաջացնել, սրել խոցային հիվանդությունն ու գաստրիտը,- հայտնում է Sotskiy.am կայքը։

***

Ինչ տեղի կունենա, երբ մաքուր թվացող ելակները թրջեք աղաջրի մեջ

TikTok-ի օգտատերերը մի շարք տեսանյութեր են հրապարակել տեսադարանում, որոնցում երևում է, թե ինչ է տեղի ունենում, երբ ելակները մի որոշ ժամանակով թրջում են աղաջրի մեջ:




Օգտատերերը հայտնաբերել են, որ աղաջրի մեջ մնալուց հետո ելակի մակերևույթից սկսում են դուրս գալ սպիտակավուն որդեր: Ըստ այդմ, իդեալական մաքուր ելակներ ունենալու համար անհրաժեշտ է ուտելուց մի որոշ ժամանակ առաջ դրանք թրջել աղաջրում, ապա լվանալ հոսող ջրով:





Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․