YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ձեզ ենք ներկայացնում հինգ դեպք, երբ ձեզ սխտորը անպայման պետք կգա:
1 Բուժել սնկային հիվանդությունը
Կես ժամանոց վաննա ոտքերի համար՝ մանր կտրատած սխտորի կտորներով, և ձեր ոտքերն իրենց ավելի լավ կզգան: Ինչպես նաև կարելի է ոտքերին դնել սխտորով բուսայուղի տամպոններ: Դա ֆունգիցիդից հզոր միջոց է:
2 Մաքրել դեմքը
Ի տարբերություն խանութներից ձեռք բերած միջոցների՝ սխտորը բացառապես օգտակար բաղադրիչներ է պարունակում, որոնց թվում է ալլիցինը, որն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություն: Ուղղակի քսեք դեմքին շատ բարակ շերտով մանրացրած սխտոր և այդպես թողեք 15 րոպե: Հետո լվացեք դեմքը տաք ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:
3 Ազատվել ատամի ցավից
Մի պճեղ սխտորը թաթախեք աղի մեջ և ցավացող ատամի կողմով ծամեք այն զգուշորեն: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է անտեսել ատամի հետ կապված խնդիրները, բայց մինչ ատամնաբույժին հանդիպելը սխտորը կօգնի ձեզ հաղթահարել ցավը:
4 Բուժել ականջի բորբոքումները
Սխտորով բուսայուղն իսկական հակաբորբոքային է: Երկու կաթիլ սխտորով բուսայուղը (տաք վիճակում) կհանգստացնի ցավը և կբուժի ականջը:
5 Հանել փուշը
Մատը փորփրելու փոխարեն, փշի վրա մի շերտ սխտոր դրեք (կտրած շերտ, որպեսզի հյութ դուրս տա), փաթաթեք մատը պլաստիրով և թողեք այդպես մեկ գիշեր: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ սխտորը նաև կվերացնի հնարավոր վարակը, որը հեշտությամբ կարող է անցնել փշի միջոցով: