5 պատճառ, թե ինչու ձեր տոնային կրեմը ձեզ չի համապատասխանում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դուք իհարկե գիտեք, որ տոնային կրեմը յուրաքանչյուր դիմահարդարման հիմքն է, հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինի ձեր ամբողջ կերպարը: Սակայն միևնույն է՝ շատ կանայք «կռվում» են իրենց տոնային կրեմների հետ և մեղադրում արտադրողներին:

Եթե ձեր դեմքը՝ դիմականման է դառնում, կրեմը հետքերով է մնում և ընդգծում ձեր թերությունները, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դուք սխալ ընտրություն եք կատարել:

Ահա 5 հիմնական պատճառ, թե ինչու տոնային կրեմը ձեզ չի համապատասխանում.

Դուք ձեզ անհամապատասխան նյութակազմվածք եք ընտրում

Վերջին շրջանում մեծ ճանաչում են վայելում այն տոնային միջոցները, որոնք մաշկը դարձնում են «փայլող»: Բոլորն են ցանկանում փայլել, սակայն՝ ոչ բոլորին է դա սազում: Յուղոտ մաշկ ունեցողներն ավելի լավ է հեռու մնան «luminizing» նշումով տոնային կրեմներից և ընտրեն անփայլ նյութակազմվածքով միջոցներ՝ առանց յուղերի պարունակության:

Չոր մաշկի համար կհամապատասխանեն bb- և cc-կրեմները, միաժամանակ տոնը շտկող և մաշկը խոնավացնող: Ավելի մեծահասակներին չեն սազի թանձր նյութակազմվածքով միջոցները, քանի որ դրանք կընդգծեն կնճիռները: Իսկ նորաձև, կիսաթափանցիկ միջոցները հիանալի տարբերակ են «հասուն» մաշկի համար:

Դուք չեք օգտագործում հիմք դիմահարդարման համար

Դիմահարդարման տակի հիմքը, նույն ինքը՝ փրայմերը, կարևոր պարագա է: Եթե դուք ցանկանում եք, որպեսզի դեմքը անթերի երևա, իսկ տոնային միջոցը հարթ նստի, ուրեմն պարտադիր պետք է այն օգտագործեք: Այս միջոցի շնորհիվ դուք կթաքցնեք լայնացած ծակոտիները, մաշկին թարմություն կհաղորդեք և երկար կպահպանեք դիմահարդարումը:

Դուք քսում եք այն սխալ գործիքներով

Եթե դուք քսում եք այն վրձիններով, ապա դա, իրոք, դժվար է: Դա կարող են անել միայն մասնագետները: Դեմքի վրա ավելորդ տոնային կրեմից խուսափելու համար օգտագործեք խոնավ սպունգ, բյութի բլենդեր կամ ուղղակի մատներով քսեք այն:

Դուք սխալ երանգ եք ընտրում

Ամենատարածված բյութի սխալը տոնային հիմքի սխալ երանգի ընտրությունն է: Խանութում փորձելուց ճիշտ է այն քսել դեմքի վրա և ցերեկային լույսի տակ: Եթե կասկածում եք երանգների մեջ, ապա նախապատվությունը տվեք բացին:

Մոռանում եք պարանոցի մասին

Իհարկե սարսափելի է, երբ դեմքը, նույնիսկ կատարյալ կերպով տոնային կրեմ քսած, ուժեղ հակադրության մեջ է պարանոցի հետ: Դրա համար պետք է համզվեք, որ դեմքի և պարանոցի գույները համընկնում են:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․