YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Հավասարակշռված սննդակարգը կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Սրտի և անոթների առողջությունը պահպանելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասական ազդեցություն է ունենում դրանց աշխատանքի վրա:
Պանիր:
Պանիրը մեծ քանակով ճարպեր է պարունակում, ինչպես նաև՝ խոլեստերին: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պանիրը հաճախ է համադրվում կարագի հետ, օրգանիզմը մեծ քանակով խոլեստերին է ստանում, որը կարող է վնասել առողջությանը:
Կարմիր միս:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 180 գրամից ավելի միս չօգտագործել: Կարմիր միսը կարող եք փոխարինել ձկով կամ հավով:
Աղ:
Մեր կողմից օգտագործվող մթերքը մեծ քանակով աղ է պարունակում, իսկ օրվա չափաբաժինը կազմում է 2.5 գրամ: Ուշադրություն դարձրեք սննդակարգին և նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը:
Ալկոհոլ:
Չոր գինին օգտակար է սրտի և անոթների առողջությանը, սակայն միայն այն դեպքում, երբ օգտագործվում է չափավոր: Դրա ավելորդ քանակը վերածվում է թույնի:
Թխվածք:
Տորթերը, փքաբլիթները, ալյուրից պատրաստված մթերքը մեծ քանակով խոլեստերին են պարունակում: Խոլեստերինի մակարդակի բարձրացումից և բարդություններից խուսափելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել այս մթերքի օգտագործումը: