7 հիվանդություն, որոնք երևում են մարդու դեմքին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հիվանդությունները ժամանակին ախտորոշելն ու համապատասխան բուժումը կարող են օգնել խուսափել հետագա բարդություններից: Մի շարք առողջական խնդիրներ կարող են նույնիսկ նկատելի լինել մարդու դեմքին:

Սիրտ-անոթային հիվանդություններ: Աչքերի շուրջ փոքր թմբիկների առկայությունը կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին, որն իր հերթին՝ կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման:

Կաթված: Եթե դեմքը հանկարծակի ասիմետրիկ տեսք է ստանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Սա կարող է վկայել նյարդային համակարգի հիվանդությունների, նույնիսկ կաթվածի մասին:

Էնդոկրին համակարգի խնդիրներ: Դեմքին ավելորդ մազերի առկայությունը հիմնականում հորմոնալ անհավասարակշռության նշան է: Կանանց շրջանում առավել հաճախ հանդիպում է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը: Այդ դեպքում էնդոկրինոլոգի խորհրդատվությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան կոսմետոլոգի դիմելը:

Դիաբետ: Այս հիվանդության մասին կարող են վկայել մանր կնճիռները, որոնք հանկարծակի հայտնվում են դեմքին: Սրանց առկայությունը կարող է վկայել նաև էնդոկրին համակարգի մեկ այլ հիվանդության՝ հիպոթիրեոզի մասին: Այս դեպքում վահանաձև գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում:

Անեմիա: Թեև շատերը գունատությունը գեղեցիկ են համարում, հարկավոր է դիմել մասնագետի և ստուգել հեմոգլոբինի մակարդակը: Գունատությունը կարող է վկայել անեմիայի մասին: Այս դեպքում նկատվում են նաև հոգնածություն, թուլություն, հյուծվածություն:

Ապնոէ: Լուրջ խնդիր, որի դեպքում քնի ընթացքում մարդը դադարում է շնչել մի քանի վայրկյան: Եթե այսպիսի խնդիր ունեք, դիմեք համապատասխան մասնագետի:

Աուտոիմուն հիվանդություներ: Այս հիվանդությունների մասին կարող է վկայել կարմիր ցանը: Եթե այն նաև քորի պատճառ է դառնում, խնդիրը կարող է ցելակիա հիվանդությունը լինել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․