YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Հին հացը դեն նետելը ընդունված չէ. չէ՞ որ հացը շատ օգտակար մթերք է: Առաջարկում ենք հին հացը օգտագործելու 9 տարբեր եղանակներ:
1. Արագ պիցա
Հացը քառակուսի կտրատեք և կիպ տեղավորեք թավայի մեջ: Վրան քսեք տոմատի մածուկ կամ կետչուպ և մայոնեզ, դրեք ձեր սիրած միջուկը և պանիր քերեք վրան: 15 րոպե անց կարող եք վայելել պիցան:
2. Հացի կտորտանքներով ձվածեղ
Հացը մանր կտրատեք, տապակեք թավայի մեջ լցված յուղով, կարող եք ավելացնել, լոլիկ, պղպեղ, պանիր, սոխ, վերջում վրան ձու լցրեք, և ձվածեղը պատրաստ է:
3. Սխտորի տոստեր
Սև հացը մանր կտրատել և տապակել սխտորով և տարբեր համեմունքներով համեմված յուղի մեջ:
4. Հացով սառը ապուր
Սև հացը մանր կտրատել, ջուրը եռացնել, սառեցնել: Հացը լցնել մեջը, ավելացնել կանաչի, բուսական յուղ, աղ, մի փոքր կիտրոնի աղ, համեմել և ուտել:
5. Կվաս
Սև հացի մեկ բոքոնը կտրատել և չորացնել սենյակային ջերմաստիճանում: Տեղադրել տարայի մեջ և վրան լցնել 5 լիտր եռացրած ջուր: Մինչև 35 աստիճան սառեցնելուց հետո ավելացրեք թթխմոր: Ամուր փակեք և դրեք տաք տեղում: Երկու օր անց քամեք թանզիֆով: Ավելացրեք մեկ բաժակ շաքարավազ և կես բաժակ չամիչ: Թողեք ևս 12 ժամ: Դրանից հետո լցրեք շշերի մեջ, ամուր փակեք և պահեք սառը տեղում:
6. Կաթնային ուտեստ
Հացը կտրատեք մանր քառակուսիներով և 5-7 րոպե դրեք ջեռոցում: Հանելուց հետո վրան լցրեք կաթ, ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև մուրաբա կամ մեղր:
7. Գազարով թխուկ
Կաթի մեջ թրջեք հացը և քամեք: Գազարը քերիչով անցկացրեք և վրան շաքարավազ լցրեք: Ձուն հարեք, բոլոր բաղադրիչները լավ խառնեք և 20-30 րոպե թխեք ջեռոցում 180 աստիճանում: Գազարի փոխարեն կարող եք խնձոր և չոր միրգ օգտագործել:
8. Պուդինգ
Հացը թրջել կաթի մեջ և պահել 1 ժամ: Ձվի դեղնուցը հարել շաքարավազով: Ընտրել ազնվամորին: Բոլոր բաղադրիչները խառնել, սպիտակուցը հարել և զգուշությամբ ավելացնել: Տարան ներսից յուղապատել կամ պաքսիմատ ցանել, լցնել խառնուրդը: Պատրաստել ջրային բաղնիքի վրա 40-50 րոպե: Պատրաստի աղանդերը դնել ափսեի մեջ և վրան շաքարի փոշի ցանել:
9. Հարած սերուցքով աղանդեր
Սպիտակ հին հացը անցկացնել քերիչով: Սերուցքային կարագը հալեցնել և նրանով տապակել հացը: Սերուցքը հարել շաքարի փոշով, մինչև փրփրի: Բաժակների մեջ լցնել հացը, վրայից հարած սերուցքը և մուրաբան: