YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ընդունված է համարել, որ կյանքում նպատակներին հասնելու լավագույն եղանակը բազմաթիվ հմտությունների տիրապետելն է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, երբեմն հին սովորություններից հրաժարվելն է Ձեզ հաջողության հասցնում, այն սովորություններից, որոնք Ձեզ շեղում են ձեր նպատակներից:
1. Դադարեք արդարանալ
Եթե ձեզ հետ անհաջողություն է պատահել, մի փորձեք դրա համար մեղադրել Ձեր մտերիմներին, ծանոթներին կամ աշխատակիցներին: Դուք պետք է հասկանաք, որ հենց Դուք եք կրում պատասխանատվություն Ձեր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր բանի համար: Եթե սկսում եք արդարացնել ինքներդ Ձեզ, ապա խաբում եք ձեզ, իսկ դա ոչ մի կերպ Ձեր կյանքն ավելի հաջողակ չի դարձնի:
2. Ազատվեք պերֆեկցիոնիզմից
Կատարելությունն անհասանելի է, և դրան հասնելուն ձգտելն ընդամենը ժամանակի անիմաստ վատնում է: Ոչ ոք կատարյալ չէ, բայց ամեն մեկն էլ փոքր քայլերով կարող է հասնել մեծ հաջողությունների: Փորձել ու դրան ձգտել, իհարկե, պետք է:
3. Դադարեք վախենալ
Շատ մարդիկ չափից ավելի են թերագնահատում իրենց: Նրանք լռում են քննարկումների ժամանակ, երբ ինչ-որ բան են ուզում ասել: Նրանք երբեք ռիսկի չեն դիմում` վախենալով, որ իրենց հետ շատ վատ բան կլինի: Այսպիսի վարքագիծը միշտ էլ կխոչընդոտի մարդու ողջ պոտենցիալի բացահայտմանը: Վերացրեք բոլոր վախերը Ձեր ճանապարհից և շեշտակի գնացեք երազանքին ընդառաջ:
4. Ազատվեք ամեն ինչ վերահսկելու սովորությունից
Միևնույն է՝ Դուք չեք կարող ամեն բան վերահսկել: Եվ փորձել դա անել՝ անօգուտ խնդիր է: Դա Ձեզ չի օգնի ավելի հաջողակ դառնալ, բայց Ձեր կյանքում շատ սթրեսների համար դուռ կբացի, բացի դրանից, կվշտացնի ու կհիասթափեցնի Ձեզ:
5. Փոխեք Ձեր կարծիքը
Շատ մարդիկ ամբողջ կյանքում հավատարիմ են մնում ձևավորված միակ կարծիքին և ոչ մի ջանք չեն թափում ավելի շատ բան իմանալու կամ իրենց ունեցած պատկերացումները փոխելու համար: Աշխատեք ավելի շատ գիտելիք և փորձ ձեռք բերել և հիշեք, որ միշտ էլ կարող եք ավելի իմաստուն դառնալ:
6. Ձեր շրջապատից հանեք Ձեր կյանքը թունավորող մարդկանց
Աշխատեք ավելի շատ շփվել լավատես մարդկանց և նրանց հետ, ովքեր Ձեզ հետ կլինեն ձեր երազանքի իրականացման ճանապարհին: Դա Ձեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի և կազատի սթրեսից:
7. Դադարեք հույսը դնել միայն հաջողության վրա
Անկասկած, բախտ ասվածը շատ մեծ դեր կարող է խաղալ հաջողության հասնելու ճանապարհին, բայց պետք չէ ձեռքերը ծալած սպասել նրան:
8. Դադարեք բոլորին «այո» ասել, երբ իրականում ցանկանում եք «ոչ» ասել
Եթե Դուք միշտ ամեն բանի համաձայնում եք, դա նշանակում է, որ իզուր տեղն եք ծախսում Ձեր ժամանակը`անելով այն, ինչ իրականում չեք ուզում անել: Ձեր մեջ մերժելու ուժ ու խիզախություն գտեք: