Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Վաշինգտոնից մի ընտանիք պատմել է այն սարսափների մասին, որնց միջով ստիպված են եղել անցնել հասարակ տեսադայակի պատճառով:

Տեսախցիկը տեղադրված է եղել Ջեյի և Սարայի 3-ամյա տղայի սենյակում:

Ծնողները շատ են վախեցել, երբ հայտնաբերել են, որ սարքավորումն անսարք վիճակում է եղել և ինչ-որ մեկը հետևել է երեխային, և նույնիսկ, երբեմն, խոսել է նրա հետ:

Երեխան սկզբում բողոքել է այն բանից, որ գիշերները շատ է վախենում, որովհետև, ինչ-որ մեկը խոսում է իր հետ «հեռախոսով»: Ջեյը և Սարան չգիտեին ինչ մտածել, մինչ մի օր Սարայի մազերը բիզ-բիզ կանգնեցին:

Սարան մտել էր երեխայի սենյակ, և այդ պահին լսել էր. «Արթնացիր, փոքրիկ, հայրիկը քեզ է նայում»:

Այդ ընթացքում, Ջեյը լսում էր, թե ինչպես է մոնիտորի մեջի ձայնը շարունակում ասել. «Ինչ-որ մեկը գալիս է», երբ Սարան մոտենում էր ննջասենյակին: Ծնողները նաև նկատել էին, որ տեսախցիկը հետևում է իրենց գիշերային անցուդարձին:

Վախեցած ծնողներն անմիջապես զանգահարեցին այդ սարքավորումն արտադրողին, որտեղ նրանց բացատրեցին, որ հնարավոր է, սարքավորման համակարգը կոտրել են և ինչ-որ մեկն այն կառավարում է սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով:

Այժմ նրանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության համակարգի վրա, և զգուշացնում են բոլորին պոտենցիալ վտանգի մասին:

Զգույշ եղեք: Այն բոլոր սարքավորումները, որոնք միացված են համացանցին, հնարավորություն են տալիս չարամիտներին ներխուժել ձեր կյանք: Մի օգտագործեք նույն ծածկագրերը տարբեր համակարգերի համար և հաճախ թարմացրեք դրանք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․