Հնդկաստանում մայրն արցունքներ է նկատել որդու աչքերում և փրկել նրան ողջ ողջ դիակիզումից


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հնդկաստանի Տելինգանա նահանգի Պիլալամարի գյուղում 18-ամյա երիտասարդը «կենդանացել է» այն բանից հետո, երբ բժիշկները նրան մահացած են ճանաչել:

Գենդեմ Կիրանը հոսպիտալացվել էր հունիսի 26-ին` ունենալով սրտխառնոց և բարձր ջերմություն: Բժիշկներն ախտորոշել էին ծանր հեպատիտ: Երկու օր անց երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան բժիշկների խորհրդով տեղափոխել էին մասնավոր հիվանդանոց: Տղան ընկել էր կոմայի մեջ, իսկ հուլիսի 3-ին բժիշկները բարեկամներին հայտնել էին, որ հիվանդի ուղեղը մահացել է, և ապաքինման շանսեր այլևս չկան:

Ծնողները Կիրանին, որը միացված է եղել արհեստական սարքավորմանը, տուն են տարել, որպեսզի նա հարազատ օջախում «վերջին օդը շնչի»: Դիակիզման արարողությանը պատրաստվելիս տղայի մայրն արցունքներ է նկատել որդու աչքերում և անհապաղ շտապօգնություն կանչել: Բժիշկը զննելուց հետո հայտարարել է, որ նրա սիրտը դեռ բաբախում է, և որ ընտանիքի անդամները ճիշտ են վարվել կենսական սարքավորումը չանջատելով:

Կիրանին կրկին տեղափոխել են հիվանդանոց: Երեք օր անց նա գիտակցության է եկել և նույնիսկ խոսել է: Եվս մի քանի օր անց նրան հիվանդանոցից դուրս են գրել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․