YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մազեր
Քոր եկող և չոր գլխամաշկը Е վիտամինի պակասի նշանն է: Չափազանց յուղոտ մաշկի դեպքում պետք է մտածել ռիբոֆլավինի պակասի մասին, իսկ մազաթափության ժամանակ օրգանիզմն ունի ֆոլաթթվի կամ С վիտամինի պակաս: Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում:
Բացի այդ, մազերի որակի վրա կարող է նաև ազդել հանքային նյութերի՝ հատկապես երկաթի և կալցիումի պակասը:
Եղունգներ
Եթե եղունգները թեքվում են, շերտավորվում են կամ կոտրվում, ունեն գունատ տեսք, դեղնում են, ապա, ամենայն հավանակությամբ, օրգանիզմն ունի С վիտամինի պակաս:
Մաշկ
Դեմքի չոր մաշկ, կնճիռների առաջացում, գունատություն, այս ամենը Е կամ А վիտամինների պակասի հետևանքն է:
Յուղոտ մաշկը В2 վիտամինի պակասի, իսկ պզուկներն ու կարմիր կետերը ճարպաթթուների արդյունքն են:
Մաշկի դեղնավուն գույնը խոսում է В12 վիտամինի անբավարարության մասին: