Առակ. Առյուծն ու շունը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Օրերից մի օր շունը մոտենում է առյուծին և առաջարկում կռվել: Առյուծը խիստ զարմանում է.

- Ես ու դու կռվե՞նք, հասկանու՞մ ես՝ ինչ ես ասում…

- Այո՛, արի՛ կռվենք,- համառում է շունը:

- Խելքդ գլուխդ հավաքի՛ր, դու շուն ես, իսկ ես՝ առյուծ, ինչպես՞ մենք պետք է կռվենք,- բարկանում է առյուծը:

- Իսկ գուցե դու ինձանից վախենո՞ւմ ես, և դա՞ է պատճառը, որ հրաժարվում ես,- շարունակում է շունը:

- Անմիջապես հեռացի՛ր այստեղից,- բարկանում է առյուծը,- և մեկընդմիշտ հիշի՛ր՝ ես առյուծ եմ, իսկ դու՝ ընդամենը շուն…

- Հասկացա ՜, հասկացա ՜, դու վախենում ես ինձանից, ես կգնամ ու բոլոր շներին կպատմեմ, որ վախեցար ու չկռվեցիր ինձ հետ… և բոլոր շները կծիծաղեն քեզ վրա:

- Ավելի լավ է՝ շները ծիծաղեն ինձ վրա, որ քեզ հետ չեմ կռվել, քան թե առյուծները, երբ իմանան, որ կռվել եմ քեզ հետ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․