YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կույրաղիքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ թե երեխաները, թե մեծահասակները։ Ներկայացնում ենք այն հիմնական նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ դուք կույրաղիքի հետ կապված խնդիրներ ունեք։
Փորացավ (սովորաբար բութ ցավ)
Կույրաղիքի ցավը սովորաբար փորի աջ կողմում է լինում։ Շատերն այս ցավը որպեբութ ցավ են նկարագրում և սպազմ։ Եթե բորբոքումը սրվում է, ցավն ավելի տեղայնացված է դառնում և սուր՝ աջ կողմի վրա։ Երբեմն ցավը կարող եք կոնքի և մեջքի հատվածներում էլ զգալ։
Հնարավոր է մարսողության հետ խնդիրներ ունենաք, նաև սրտխառնոց և փսխում։ Հնարավոր է նաև փորկապություն կամ լուծ։
Միզելիս՝ ցավ և դժվարություն։
Բորբոքված կույրաղիքի պատճառով տուժում է նաև ձեր միզապարկը. այն ստիպում է ուժեղ ցավ զգալ միզելիս, և նաև դժվարությամբ եք միզում։ Հետագայում դա կարող է ազդել նաև երիկամների վրա։
Ուղիղ աղիքում ցավ
Եթե կույրաղիքը դիրքը փոխում է ձեր մարմնում, դա ուժեղ ցավ կարող է առաջացնել ուղիղ աղիքում։ Դա կարող է սկսվել ստամոքսի խանգարումից, բայց վիճակը սովորաբար գնալով վատանում է։
Դուք հնարավոր է նաև մեջքի ներքև հատվածի ցավ զգաք։ Բժիշկները կարող է և ուշադրություն չդարձնեն դրան, քանի դեռ ռեկտահետազոտություն չեն կատարել։