YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Որպեսզի ձեր ոսկյա զարդերը կրկին փայլեն ինչպես նորը, հարկավոր է.
1 ճ.գ. կերակրի սոդա
1 ճ.գ. աղ
1 ճ.գ. ամանեղենի լվացման համար նախատեսված հեղուկ
1 բաժակ ջուր
Ալյումինե փայլաթիթեղի կտոր
Ընթացքը. Ջուրը տաքացրեք միկրոալիքային վառարանում 1-2 րոպե, լցրեք այն որևէ ամանի մեջ, այնուհետև ամանի հատակին տեղադրեք փայլաթիթեղը և ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները:
Փայլաթիթեղի վրա դրեք ոսկյա զարդը և թողեք 10-15 րոպե: Զարդը ջրից հանելով լվացեք սառը ջրով և չորացրեք մաքուր կտորով: