Դդմի սերմերից կաթ` արյան մեջ շաքարի բարձր մակարդակը իջեցնելու լավագույն միջոց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում, որ բնությունը լավագույնս փորձում է օգնել մեզ: Կարող եք հսկայական գումարներ ծախսել թանկարժեք դեղամիջոցների վրա, սակայն առավել հեշտ է բնական միջոցներին դիմելը:

Շատերին է հետաքրքրում, թե ինչպես կարելի է իջեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը:

Թուլություն, բերանի չորություն, մանր վնասվածքների ուշ վերականգնում, տեսողության վատացում, այս ամենը նախանշում են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է:

Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող արդյունավետ մթերքներից մեկը դդմի սերմերն են: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, որն ամրացնում է արյունատար անոթներն ու լավացնում է արյան բաղադրությունը:

Արդյունքում՝ սիրտը ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ճիշտ աշխատանքի համար: Դդմի սերմերը նաև դրական են ազդում մեր մաշկի վրա:

Ներկայացնում ենք հրաշալի ըմպելիք, որը կազմված է դդմի սերմերից և արդյունավետ կերպով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Բաղադրություն

150 գ դդմի սերմեր
Ջուր
Կես թ/գ դարչին
4-5 խուրմա

Դդմի սերմերը թրջեք ջրի մեջ և թողեք մնա 8 ժամ: Ապա ջուրը քամեք, իսկ սերմերը լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք 4 ճ/գ ջուր և լավ խառնեք: Թանզիֆի (марля) միջոցով քամեք խառնուրդը, ավելացրեք խուրման և դարչինը, ապա կրկին խառնեք բլենդերով:

Այս ըմպելիքից 100 գ խմեք ամեն օր դատարկ ստամոքսին՝ ուտելուց 30 րոպե առաջ: Այն պետք է խմել 4 օր դադարով:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․