YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Այսօր միասին կխոսենք կտավատի ձեթի օգտակար հատկությունների մասին։
1. Ցածր կալորիականությունը
Կտավատի ձեթն օգտագործում են նիհարել ցանկացող մարդիկ։
2. Չեզոքացնում է նիտրատները
Աղցանի մեջ մեկ գդալ կտավատի ձեթ ավելացնելով զգալիորեն կնվազեցնեք քիմիկատների ակտիվությունը, որոնք կարող է պարունակել բանջարեղենը։
3. Օմեգա—3–ի պարունակության բարձր մակարդակ
Այս հագեցած թթուներն օգնում են պաշտպանել և ամրապնդել սիրտը՝ նվազեցնելով արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
4. Դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը
Սրա համար պատասխանատու է ձեթի բաղադրության մեջ առկա տիոպրոլին հակաօքսիդանտը։
5. Երիտասարդացնող ազդեցություն
Կտավատի ձեթը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում կբարելավվի ձեր մաշկի վիճակը և մազերը փայլ ձեռք կբերեն։
6. Հակաբորբոքային հատկություններ
Շնորհիվ նույն Օմեգա–3-ի կտավատի ձեթը վերքերը լավացնելու և բորբոքումները հանելու հատկություն ունի։
Ինչպե՞ս կիրառել կտավատի ձեթը.
Այն բավական թեթև համ ունի, այնպես որ կարելի է օգտագործել նույնիսկ հում վիճակում՝ օրական մեկ ճաշի գդալի չափով։ Կարելի է ավելացնել աղցանների և այլ ուտեստների մեջ։
Նշենք նաև, որ տապակելու դեպքում շատ օգտակար հատկություններ կկորցնեն իրենց ուժը։ Հիշեք նաև, որ այն պետք է պահել ոչ թափանցիկ տարրայով՝ արևի ճառագայթներից հեռու։
Կտավատի ձեթի օգտագործման օրական չափաբաժինը կարող է աստիճանաբար աճել՝ 1 թ.գ. մինչև 2-3 թ.գ.–ի. Օգտագործեք այն 2-3 ամսվա ընթացքում՝ ուտելուց առաջ։
Հակացուցումներ.
- Սուր խոլեցեստիտ
- Ստամոքսի խոց
- Լուծ
- Աչքի եղջերաթաղանթի բորբոքում
- Արյունը նոսրացնող դեղերի հետ զուգահեռ։
Ցանկացած դեղի հետ զուգահեռ օգտագործման դեպքում անպայման խորհրդակցեք բժշկի հետ։