YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մեջբերումներ՝ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» հայտնի գրքից, որոնք կփոխեն ձեր աշխարհընկալումը և մարդկանց հետ շփման ու փոխհարաբերությունների հարցում ավելի հեշտ և գիտակցված կդարձնեն, իսկ առօրյան՝ համեմատաբար ավելի թեթև:
Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք. ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ եք դրեք ձեր հոգին: Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա: Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո շեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ:
Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ Ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում…
Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը…
Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի է հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները…
Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատություն վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում… Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:
Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում…
Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից…
Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:
Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը:
Ինչպես պնդում է դոկտոր Ջոնսոնը, «նույնիսկ Աստված մտադիր չէ դատել մարդուն մինչև իր մահը: ինչու պետք է մենք անենք»:
Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ: Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա:
Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից:
Շողոքորթել՝ նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:
Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք՝ մսագործ, հացթուխ թե իր գահին բաղմած թագավոր, բոլերիս դուր են գալիս մեզանով հիացող մարդիկ:
Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:
Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից…
Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում:
Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:
Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք: Եվ վայ այն ամուսնական զույգերին, որոնք հաշվի չեն առնի այդ հանգամանքը:
Երբևէ մտածել եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որին պետք չէ աշխատել` ապրելու համար: Հավը պետք է ձու ածի, կովը կաթ տա, դեղձանիկը` երգի: Իսկ շունը ապրուստ է վաստակում` միայն իր սերը տալով:
Ահա թե ինչու են շներն այդպիսի սեր վայելում, մեզ տեսնելիս նրանք հայտնում են իրենց ուրախությունը հնարավոր բոլոր միջոցներով: Այդ պատճառով շատ բնական է, որ մենք էլ ենք ուրախանում նրանց տեսնելիս…