YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
1. Եղեք բարի: Դա հնարավոր է:
2. Բարգավաճման հիմքում ոչ թե աղոթքներն են, այլ գործողությունները:
3. Սնապարծությունը ոչնչով չի արդարացվում: Այն ծագում է ցածր ինքնագնահատականից կամ ժամանակավոր, մակերեսային հաջողություններից:
4. Երբ մարդուն թվում է, թե իր կյանքում ամեն բան խաթարվում է, նրա կյանք մուտք է գործում հրաշալի ինչ-որ բան:
5. Մարդիկ ստեղծված են սիրված լինելու համար, իսկ իրերը՝ օգտագործվելու համար: Աշխարհում տիրում է քաոսը, որովհետև ամեն բան հակառակն է:
6. Կարեկցանքի թեման կապված չէ կրոնի հետ: Դա համամարդկային գործ է: Դա մարդկության փրկության միակ պայմանն է:
7. Եթե կարող ես օգնել, օգնիր: Եթե չես կարող օգնել, մի վնասիր:
8. Ես չեմ նշում ծննդյան օրը: Այդ օրն ինձ համար նման է մյուս օրերին: Ինչ-որ իմաստով ամեն օր ծննդյան օր է: Դուք զարթնում եք առավոտյան, ամեն բան թարմ է: Իսկ ամենկարևորն այն է, որ այդ օրը նոր ինչ-որ բան կբերի ձեզ:
9. Մեր կյանքի նպատակը երջանիկ դառնալն է:
10. Պահպանելով կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք, կարելի է երջանիկ լինել անգամ ամենաանբարենպաստ պայմաններում:
11. Մեր թշնամիները մեզ հրաշալի հնարավորություն են տալիս գործադրելու համբերություն, հաստատակամություն և կարեկցանք:
12. Ես կարծում են, որ իսկական կրոնը բարի սիրտն է:
13. Մենք պիտի իշխենք տեխնոլոգիաներին, այլ չստրկանանք դրանց:
14. Մեծ վերափոխությունները սկսվում են առանձին մարդկանցից: Ողջ աշխարհում խաղաղության հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդու ներքին հանգստությունը և սիրտը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը:
15. Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ողջ մարդկության համար: Սա է իմ պարզ փիլիսոփայությունը: Տաճարների և բարդ փիլիսոփայության կարիք չկա: Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը,- սրանք են տաճարը: Մեր փիլիսոփայությունը բարությունն է: