YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Մաղադանոսը մեր ամենօրյա սննդակարգի մեջ կարելի է ներառել, սակայն քչերը գիտեն մաղադանոսի օգտակար հատկությունների մասին:
Բժիշկները վստահեցնում են,որ մաղադանոսի միջոցով կարող եք պայքարել միզուղիների, երիկամային տարբեր խնդիրների դեմ, ինչպես նաև կանխում է հակաքաղցկեղային հետևանքները: Մաղադանոսով նաև թեյ են պատրաստում ինչը պայքարում է ճարպակալման դեմ:
Բաղադրությունը.
Վերցնում եք 1 լ ջուր և 5 ճաշի գդալ մաղադանոս:
Պատրաստման եղանակը.
Կտրատել թարմ մաղադանոսը: Եռացնել 1 լիտր ջուր կաթսայի մեջ: Ջուրը սառչելուց հետո ջրի մեջ ավելացնել մաղադանոսը: Թողնել 15-20 րոպե:
Մաղադանոսով թեյը կարող եք խմել ինչպես սառն, այնպես էլ տաք վիճակում: Կարող եք ավելացնել կիտրոն կամ էլ կիտրոնի հյութ: Խմել 250 մլ ՝ ճաշելուց առաջ 20 րոպե շուտ: Կուրսն ընդունել 2 շաբաթ, ինչից հետո պետք է ընդմիջեք 1 ամսով:
Մաղադանոսը կօգնի նիհարել սակայն ավելի շուտ արդյունքի հասնելու համար պետք է անցնել ցածր կալորիականությամբ դիետայի և զբաղվեք մարմնամարզությամբ: