Որ դեպքերում է հանքային ջուրը վնասակար օրգանիզմի համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Հանքային ջուրը համարվում է օրգանիզմի համար շատ օգտակար ըմպելիք, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում նման ջուրը կարող է վնասակար լինել՝ առաջացնելով առողջական խնդիրներ։

Բժիշկ Սերգեյ Օբլոժկոյի խոսքով՝ հանքային ջուրը հիանալի ըմպելիք է օրգանիզմում ջրի ու էլեկտրոլիտների բալանսի վերականգնման համար, որը հաճախ է խանգարվում ամռանը շոգ եղանակի ու առատ քրտնարտադրության պատճառով, սակայն հարկ է հիշել, որ ոչ բոլոր հանքային ջրերն են հարմար անհրաժեշտ հանքային նյութերն ստանալու և ծարավը հագեցնելու համար։

 

 

Ինչպես նշել է մասնագետը, սխալ ընտրված հանքային ջուրը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, ուստի հարկավոր է առաջին հերթին սովորել տարբերել հանքային ջրի տեսակները՝ սեղանի հանքային ջուրն ու բուժիչ-կանխարգելիչ հանքային ջուրը։ Եթե հանքային ջուրն ունի «բուժիչ-կանխարգելիչ» նշումը, ապա այն հարկավոր է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ՝ խստորեն հետևելով չափաբաժնին, քանի որ հակառակ դեպքում այն կարող է վնաս հասցնել աղիներին, հանգեցնել փորլուծության կամ օրգանիզմում ջրի ու էլեկտրոլիտների դիսբալանսի։

Ինչ վերաբերում է սեղանի հանքային ջրին, ապա այն հարմար է ամենօրյա օգտագործման համար, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ անգամ նման հանքային ջուրը չպետք է ամբողջությամբ փոխարինի հասարակ ջրին, քանի որ, ի տարբերություն հասարակ ջրի, հանքային ջուրն այլ կերպ է կլանվում աղիներում, ուստի այն չի կարելի չարաշահել։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․