Ընդամենը երկու բաղադրիչ նուրբ ու խնամված ոտքեր ունենալու համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ոտքերի խնամքն անչափ կարևոր է, սակայն շատերը ենթադրում են, որ համապատասխան պրոցեդուրաները բավական թանկարժեք են, ուստի հաճախ պարզապես անտեսում են ակնհայտ խնդիրները:

Սա կարող է ազդել ոչ միայն ոտքերի արտաքին տեսքի վրա, այլև դառնալ այնպիսի խնդիրների պատճառ, ինչպիսին են մաշկի կոշտացումը, ճաքերը, կոշտուկները և անգամ սնկային վարակը:

Առաջին հերթին հարկ է հիշել, որ ոտքերի խնամքը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ այն անձնական հիգիենայի մասին վկայող գործոն է: Բացի այդ, իրականում ոտքերի առոջղությունն ու գեղեցկությունը պահպանելն այդքան բարդ չէ, որքան թվում է, քանի որ թանկարժեք պրոցեդուրաներից բացի կան նաև բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ պրոցեդուրա, որի համար հարկավոր է ընդամենը երկու հասանելի բաղադրիչ: Այս պրոցեդուրան կօգնի ազատվել կոշտացած մաշկից, կբարելավի արյան շրջանառությունը, ինչպես նաև կհանգստացնի հոգնած ոտքերն ու կազատի ծանրության զգացումից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

2-4 բաժակ կաթ,
3 ճաշի գդալ կերակրի սոդա:

Պրոցեդուրան.

Նախ հարկավոր է կաթը տաքացնել ու լցնել փոքրիկ կոնքի մեջ, այնուհետև ավելացնել կերակրի սոդան, լավ խառնել և ոտքերը 10 րոպեով դնել ստացված լուծույթի մեջ:

10 րոպե անց հարկավոր է պեմզայի միջոցոց ազատվել կոշտացած մաշկից, լվանալ ոտքերը գոլ ջրով և լավ չորացնել մաքուր սրբիչով: Այս պրոցեդուրան ավերտելուց հետո հարկավոր է ոտքերի համար նախատեսված նրբաքսուք քսել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․