Երբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը. հարսանեկան օրացույց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դուք ցանկանում եք ամուսնանալ, սակայն դեռ չե՞ք կողմնորոշվում որ ամսին: Ահա ձեզ ենք առաջարկում մի հարսանեկան օրացույց, ըստ որի՝ կարող եք ընտրել ամուսնության համար հարմար ամիսը:

Հնում մարդիկ շատ նրբանկատորեն էին մոտենում ամուսնության ամսի ընտրությանը, հավանաբար այդ պատճառով էլ ամուսնալուծությունները քիչ էին լինում:

Թե որքանով այս օրացույցը ձեզ օգտակար կլինի, հայտնի չէ, բայց մի բան պարզ է՝ յուրաքանչյուր ոք ինքն է իր ճակատագրի տերը, և պետք չէ տրվել նախախնամություններին, իսկ ամուսնության մեջ երջանիկ լինելու առհավատչյան սերն է, հավատարմությունը, վստահությունն ու փոխըմբռնումը:

Հունվար – Տարվա առաջին ամիսը հարսանիքի համար ամենահաջող ամիսը չէ: Կանանց, ովքեր ամուսնանում են հունվար ամսին, վիճակված է մնալ այրի, կամ էլ հնարավոր է՝ ամուսինը ձեռք բերի լուրջ հիվանդություն:

Փետրվար – Եթե դուք որոշել եք ամուսնանալ փետրվար ամսին, ապա մեկմեկու հանդեպ ջերմությունն ու մեղմությունը կպարուրի ձեզ ողջ կյանքում:

Մարտ – Գարնան առաջին ամիսը հարմար է այն զույգերին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անդադար շարժի, ճանապարհորդության, ուղևորության, գնալ-գալու հետ: Մարտ ամիսը ձեր կյանքը կվերածի մշտական ճանապարհորդության:

Ապրիլ – Հարսանիքի համար լավ ամիս է: Նրանք, ովքեր որոշել են հարսանիքն իրականացնել ապրիլ ամսին, նրանց կյանքում ամեն ինչ կլինի արդար կերպով: Կյանքում կինն ու ամուսինը կապրեն և՛ երջանկություն, և՛ հիասթափություն, սակայն ամեն ինչ կլինի հավասարակշռության մեջ:

Մայիս – լավ ամիս է, սակայն միայն ոչ ամուսնության համար: Այս ամիսը ոչ մի լավ բան չի խոստանում՝ բացի անհանգստություններից և դատարկությունից:

Հունիս – Ամուսնության համար գերազանց ամիս է: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում զույգերին միմյանց հանդեպ հարատև սեր և հավատարմություն: Այնպես որ, եթե որոշել եք, որ ձեր հարսանիքը լինի հունիս ամսին, ապա 50 տարի անց հենց հունիս ամսին կնշեք ձեր ոսկե հարսանիքը:

Հուլիս – Հիասքանչ ամառային ամիս, սակայն եթե դուք որոշել եք ամուսնանալ հենց այս ամսին, ապա հնարավոր է, որ հարսանիքից անմիջապես հետո զղջաք ամուսնության համար: Դուք կսկսեք մտածել, որ ձեր կյանքի ուղեկիցն այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր տարիները:

Օգոստոս – Ամռան վերջին ամիսը. խնդրեմ, հարսանիքի լավագույն ամիսն է այն: Օգոստոսը կբերի զույգերին հանգստություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն: Այս ամիսը խոստանում է երկար-երկար ամուսնական տարիներ, միմյանց հանդեպ նվիրվածություն:

Սեպտեմբեր – Աշնան այս առաջին ամիսը հարսանեկան թավշյա սեզոն է, և եթե դուք չեք վախենում մեղմ և հանգիստ ապագա կյանքից, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի ձեզ:

Հոկտեմբեր – Աշնան կեսը շատ շատ բարեհաճ ամիս է հարսանիքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք չեք վախենում ամուսնության առաջին տարիներին հանդիպող դժվարություններից, որոնք կարող են ծագել ձեր ընտանիքում: Եթե դուք պատրաստ եք հաղթահարել դրանք ապագայում, ապա հոկտեմբերը ձեզ կնվիրի ընտանեկան հետագա երկարատև երջանկություն:

Նոյեմբեր – Աշնան վերջին ամիսն առատության ամիս է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, այլ ոչ թե զգացմունքները, ապա սա հենց այն ամիսն է, երբ պետք է ամուսնանաք:

Դեկտեմբեր – Ձմռան առաջին ամիսը գերազանց ամիս է ամուսնության համար: Այն խոստանում է երկար տարիների ամուսնություն՝ լցված սիրով, նվիրվածությամբ և վստահությամբ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․